«Հարսնաքար»-ի գործով նախաքննությունն ավարտվել է

Այսօր ավարտվել է «Հարսնաքար»-ի գործով նախաքննությունը: Վեց մեղադրյալների մասով գործի նյութերն անջատվել են: Դրանք տրամադրվել են կողմերին՝ ծանոթանալու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը՝ նշելով, որ առաջիկայում ոստիկանությունը կտարածի հաղորդագրություն:

Նշենք, որ կողմերի՝ գործի նյութերին ծանոթանալուց հետո, կկազմվի մեղադրական եզրակացություն, որը հաստատվելուց հետո կուղարկվի դատարան:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել երեք բժիշկներ, որոնց թվում էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ով հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս