
Ամերիկյան ռազմանավը փրկել է իրանցի ծովայիններին

Ամերիկյան «Ջեյմս Ուիլյամս» ականակիրն Օմանի ծովածոցում փրկել է իրանցի 10 ծովայինների, որոնց նավում հրդեհ էր բռնկվել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, կապիտան Ջեյսոն Սալատան:
Վերջինիս խոսքերով՝ բացի իրանցիներից, փրկվել են նաև Պակիստանի երկու քաղաքացիներ. «Նրանք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն և սպասում են «Էնթերփրայզ» ավիակրով ուղարկվելուն: Փրկված ծովայինները կուղարկվեն հայրենիք»:
ИТАР-ТАСС-ը նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ամերիկյան նավը փրկում է ծանր դրության մեջ հայտնված իրանցի ծովայիններին: