Բաժիններ՝

Կալկաթայում հրատարակված տարեգիրքը՝ հնդկահայ գրատպության ավանդույթների շարունակող

Երեկ՝ օգոստոսի 8-ին, Կալկաթայում (Հնդկաստան) Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս տեսավ հնդկահայոց հոգևոր հովվության և Հայոց մարդասիրական ճեմարանի «Հնդկահայք-2011» երկլեզու (հայերեն-անգլերեն) տարեգիրքը:

Տարեգրքի հիմնադիր-հրատարակիչն է հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, ով տարեգրքի իր ողջույնի խոսքում ընդառաջ գալիք հոբելյաններին` ի մասնավորի ասել է. «2012 թվականը համայն հայության կյանքում նշանավորվում է հայկական տպագրության սկզբնավորման 500-ամյակով: 2012 թվականը հնդկահայոց կյանքում նշանավորվում է Մադրասին նվիրված ևս երկու հոբելյաններով` Սուրբ Աստվածածին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու 300 և Մադրասում սկզբնավորված հայկական տպագրության 240-ամյակներով»:

Ջանասիրությամբ և խնամքով կազմված հանրագիտարանային այս պրակը հնդկահայոց տպագրության  ավանդույթների շարունակությունն է և համապարփակ ներկայացնում է տարվա համայնքային անցուդարձն ու Մարդասիրական ճեմարանի գործունեությունը, ձեռքբերումներն ու առաջընթացը:

Հնդկահայության փառավոր և հարուստ պատմության մասին հոդվածներ պարունակող տարեգիրքը հրատարակվել է Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու վարչության հովանավորությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս