Հզոր պայթյունից Իրաքում առնվազն 13 շիա մահմեդական է զոհվել

Երեկ Իրաքում ահաբեկիչները ավտոմեքենա են պայթեցրել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ: Այս մասին հաղոդում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Բաղդադից 50 կմ հարավ-արևելք գտնվող Ալ-Թանմիա գյուղում: Հաղորդվում է, որ հարձակման թիրախը եղել են աղոթքի հավաքված շիա մահմեդականները: 30 մարդ վիրավորվել է: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որը վնաս է հասցրել մոտակայքում գտնվող շուկային և մի քանի տների:
Իրաքում օգոստոսի սկզբից ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 90 մարդ, որոնցից 47-ը՝ անվտանգության ծառայության աշխատակիցներ: 2012 թ. ընթացքում սպանվել է 325 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031