Գործի նյութերին ծանոթանալուց հետո կողմերը ներկայացրել են համապատասխան միջնորդություններ, որոնք պետք է ուսումնասիրվեն քննիչի կողմից:
Կրակողին բռնել են դեպքի վայրում: Ավելի վաղ հաղորդվում էր 6 զոհի մասին: Դեպքը տեղի է ունեցել Էն-Նաշմա գյուղում: Դեռ հայտնի չէ` եղե՞լ է արդյոք չարագործը որևէ արմատական կազմակերպության անդամ: Վերջին 3 տարում Եմենի մզկիթներում սպանվել է առնվազն 100 մարդ:
«Այս ամենին ընդառաջ՝ պիտի փորձեն հայ-թուրքական սահմանը բացել: Հակառակ դեպքում լավ սցենար չի նախատեսվում Թուրքիայի համար: Թուրքիայի ներսում ավելի շատ կխոսեն Ցեղասպանության մասին, հայկական տեսակետն ավելի շատ կքննարկվի ամբողջ աշխարհում»:
Ականատեսները նկատել են, թե ինչպես է կեսօրին կամրջի մոտ վերջինս կանգնեցրել իր ավտոմեքենան ու նետվել ցած: Ռեժիսորի մարմինը հայտնաբերվել է ջրում երկուսուկես ժամ անց։
Անտառային հրդեհների հիմնական պատճառը ` գյուղատնտեսական հողատարածքներն են, չորային եղանակը, կրակի հետ անփույթ վարվելը:
Զորավարժություններին ներգրավված է ավելի քան 30 հազար զինվորական ԱՄՆ-ից և 56 հազար էլ՝ Հարավային Կորեայից: Զորավարժություններին մասնակցում են ևս 7 երկրի զինվորականներ, իսկ ԿԺԴՀ-ում այս ռազմական նախաձեռնությունը դատապարտող բողոքի ցույցեր են:
Օգոստոսի 19-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները Նորագավիթի 7-րդ փողոցի թիվ 66 տան մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Վարազդատ Գ.-ին, որը 2006 թ. փետրվարի 20-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Թուրքիայում օգոստոսի 19-ի լույս 20-ի գիշերը երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Այս գիշեր բժիշկները Հանրապետական հիվանդանոցում վիրահատել են Սուրեն Սիրունյանի դստերը՝ Դիանա Սիրունյանին: Վիրահատությունը հաջող է անցել: Նրա առողջական վիճակը կայուն ծանր է:
Ս. Սիրունյանը 41 տարեկան էր, մահը վրա է հասել սրտամկանի ինֆարկտից: Բացի այդ, հոր մահվան լուրն իմանալով՝ Սուրեն Սիրունյանի միակ դուստրը` 16-ամյա Դիանա Սիրունյանը ինքնասպանության փորձ է արել՝ նետվելով շենքի հինգերորդ հարկի պատուհանից:
ՄԱԿ-ի առաջին դիտորդները սկսել են լքել Սիրիան այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ն չերկարացրեց առաքելության մանդատի ժամկետը: Ըստ կազմակերպության մամլո խոսնակ Ջուլիեթ Տոմայի խոսքերի` ներկա դրությամբ Սիրիայում է գտնվում գրեթե 100 դիտորդ: Նախատեսվում է, որ նրանք բոլորը կլքեն Սիրիան առաիկա ժամերի ընթացքում:
ՌԴ պետդումայի «Միացյալ Ռուսաստան» խմբակցության անդամ Վյաչեսլավ Լիսակովը նաև հավանական է համարում այդ օրենքի ազդեցության տակ հայտնվող անձանց շրջանակի մեծացումը:
Ռոմնին ասել է, թե ցանկանում է ԱՄՆ բանակը հասցնել նախկին նախագահ Ջորջ Բուշի իշխանության տարիներին եղած թվին: Ռոմնին եւ նրա կուսակիցները կարծում են, որ Իրաքում եւ Աֆղանստանում հակամարտության ակտիվ փուլի ավարտից հետո ամերիկյան զինված ուժերը անհիմն կերպով կրճատվել են, ինչը նվազեցրել է ԱՄՆ անվտանգության մակարդակը:
Այսօր Մոնբլանը համարվում է ալպինիզմի ծննդավայրը: Օրեր առաջ, օգոստոսի 10-ին, հայ լեռնագնացներ Ալեքսանդր Մայիլյանն ու Արամ Հովհաննիսյանը նվաճեցին Մոնբլան լեռը: Մի քանի օր տևած նախապատրաստական աշխատանքներից հետ հայերն արդեն լեռան գագաթին էին: Լեռը նվաճելու համար մեր լեռնագնացներից պահանջվել էր 2 օր:
Ուղևորներից մեկին հաջողվել է փրկվել` թռչելով ինքնաթիռից, սակայն նախարարի և մյուս ուղևորների ճակտագրի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում:
Պոտենցիալ մահապարտը իր երկրում վաղուց արդեն գտնվում է հետախուզման մեջ: Ոստիկանության տվյալներով՝ նա պատասխանատու է օգոստոսի 19-ին ահաբեկչության իրականացման համար:
Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ԱԱԾ և հարկային ստուգումները շարունակվում են:
Ներկայում նման մեղադրանքներով ստուգումներ են անցկացվում ևս 5 խոշոր եվրոպական` ABN Amro, Barclays, Credit Suisse, Lloyds և ING բանկերում:
Բացի այդ, քանի որ փոքրիկն ունի գլխուղեղի արյունազեղում, անընդհատ քնեցվում է, որպեսզի արյունը ներծծվի: Իսկ վթարի հետեւանքով տուժած եւ վիրահատության ենթարկված մյուս որդին` 9-ամյա Մհեր Բաղդասարյանը գիտակցության է եղել եւ այսօր արդեն նրան կերակրել են:
«Ռուսներն իմացել են, որ այդ նավերում միայն ջուր չէ: Եղել են նաև ծանր հրթիռակիրներ, Թուրքիայում ու Ռումինիայում օդային բազաները բերվել էին մարտական պատրաստվածության: Ամերիկացիներն այդ ժամանակ (2008թ.-ի ռուս-վրացական պատերազմի օրերին) շատ վճռական էին տրամադրված»,- խոստովանել է նախագահը:
Երեկ երեկոյան Էրեբունի վարչական շրջանում, իր տանը ՏՏ տեսակի ատրճանակով ինքնասպանություն էր գործել գործարար Միշա Քալանթարյանը, ով գործարար Հայրապետյանների ընտանիքից է` Փայլակ Հայրապետյանի եղբայրը:
Միևնույն ժամանակ Բլեյքը շեշտել է, որ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել Ուզբեկստանին, նույնիսկ Աֆղանստանից խաղաղարար ուժերի դուրսբերումից հետո:
Այս շաբաթ ավելի վաղ հանձնախումբը նույնաբովանդակ կոչով դիմել էր նախագահ Բարաք Օբամային:
Միևնույն ժամանակ, Սիրիայի երկրորդ խոշոր քաղաք Հալեպում մարտերը կառավարական ուժերի և Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչների միջև շարունակվում են: Կառավարական զորքերը գրոհայիններին դուրս են մղում Սեյֆ էդ Դաուլա շրջանից: Դա վերջինն է այն երեք շրջաններից, որոնք գտնվում էին գրոհայինների տիրապետության տակ:
Օգոստոսի 23-ին Աբունա Պաուլոս Պատրիարքի հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաեւ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվիրակությունը:
«Հայաստանը Աշոտի նմանի պատճառով չի ստացել իր 100 միլիոն վարկը, ինչի արդյունքում կգործարկվեր 23 ֆաբրիկա, և շուրջ 10 հազար աշխատատեղ կբացվեր»։
Մինչ իր գործընկերների այցելությունը Վարհավար, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը հերքել էր գյուղում փլուզումների փաստը։
Ըստ գործակալության` Շարաան աջակցություն է հայտնել Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի նորանշանակ հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիին:
Բնապահպանների խոսքով՝ Հայաստանի հանքերը բաժանվել են մի քանի ընկերությունների, որոնք մրցույթով չեն ընտրվել: «Եթե դու հանք ես ուզում շահագործել, պետք է ամենալավ ընկերությանը վստահես այդ գործը: Բայց մեր հանքերը շահագործման են տալիս անփորձ ընկերություններին»,- ասաց Ինգա Զարաֆյանը:
Տեղի ունեցածը լուսաբանելիս տարբեր լրատվամիջոցներ ինքնասպանություն գործող անձին ներկայացրել են տարբեր ազգանուններով` Քալանթարյան և Հայրապետյան: Ներսես Նազարյանը դա այսպես մեկնաբանեց. «Միշա Քալանթարյանը, ում պատկանում է Երևանի գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութի և BMW խանութներրի ցանցի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի հարազատ եղբայրն է: Պարզապես իրենց ազգը երկու ազգանուն ունի»: