ՄԱԿ-ի դիտորդները հեռանում են Սիրիայից

ՄԱԿ-ի առաջին դիտորդները սկսել են լքել Սիրիան այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ն չերկարացրեց առաքելության մանդատի ժամկետը:
Ըստ կազմակերպության մամլո խոսնակ Ջուլիեթ Տոմայի խոսքերի` ներկա դրությամբ Սիրիայում է գտնվում գրեթե 100 դիտորդ: Նախատեսվում է, որ նրանք բոլորը կլքեն Սիրիան առաիկա ժամերի ընթացքում:
Միջազգային դիտորդների առաքելությունը Սիրիա էր ուղարկվել ապրիլին: Հուլիսի վերջերին հայտնի է դարձել, որ Սիրիայում առաքելության անդամների թիվը կրճատվել է երկու անգամ` հասնելով մինչև 150 մարդու, իսկ նրա մանդատի ժամկետն ավարտվում է օգոստոսի 19-ին:
Սիրիայում հակամարտությունը ձգվում է 2011թ-ի մարտից: ՄԱԿ-ի տվյալներով՝ այդ հակամարտության զոհ է դարձել 16հզ-ից ավելի մարդ:

Տեսանյութեր

Լրահոս