«Հարսնաքարի» գործով կողմերը միջնորդություններ են ներկայացրել

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծքռկտուքի քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո կողմերը ներկայացրել են համապատասխան միջնորդություններ, որոնք պետք է ուսումնասիրվեն քննիչի կողմից, այս մասին օգոստոսի 20-ին «Փաստինֆո» լրատվական գործակալությանը հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ի երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում, «Հարսնաքար»–ում տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի աշխատակից, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը մահացել էր:
Միջադեպի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել նաև նույն հոսպիտալի աշխատակից Արտակ Բայադյանը և ռազմական բժիշկ Գարիկ Սողոմոնյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031