Գործարարի ինքնասպանության փաստով հարուցվել է քրեական գործ

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տեղեկատվության համաձայն, գործարար Միշա Քալանթարյանի ինքնասպանության փաստի առիթով հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելու) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ  երեկ երեկոյան Էրեբունի վարչական շրջանում, իր տանը ՏՏ տեսակի ատրճանակով ինքնասպանություն էր գործել գործարար Միշա Քալանթարյանը, ով գործարար Հայրապետյանների ընտանիքից է` Փայլակ Հայրապետյանի եղբայրը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031