
Թուրքիայում մի քանի ժամվա ընթացքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում օգոստոսի 19-ի լույս 20-ի գիշերը երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Օգոստոսի 19-ին, տեղական ժամանակով 23.27-ին Հայաստանի ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի տարածքում` Դիյադին քաղաքից 15 կմ դեպի հյուսիս:
Օգոստոսի 20-ին, տեղական ժամանակով 03.08-ին Հայաստանի ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 4.2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայի տարածքում` Դիյադին քաղաքից 15 կմ դեպի հյուսիս: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա իսկ ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: