Հայ լեռնագնացները նվաճել են Մոնբլան լեռը

Հայ լեռնագնացները նվաճել են Մոնբլան լեռը: Մոնբլանը համարվում է Արևմտյան Եվրոպայի բարձրադիր գագաթներից  մեկը: Այն գտնվում է Ալպերում, Ալպերի ամենաբարձր գագաթն է՝ 4810 մ բարձրությամբ: Տեղաբնակներն այն անվանում են նաև Սպիտակ լեռ:  Շատ տարիներ առաջ ֆրանսիացիները նվաճել են այդ լեռան գագաթը՝ հիմք դնելով ժայռամագլցման մշակույթին: Այսօր Մոնբլանը համարվում է ալպինիզմի ծննդավայրը: Օրեր առաջ, օգոստոսի 10-ին, հայ լեռնագնացներ Ալեքսանդր Մայիլյանն ու Արամ Հովհաննիսյանը նվաճեցին Մոնբլան լեռը: Մի քանի օր տևած նախապատրաստական աշխատանքներից հետ հայերն արդեն լեռան գագաթին էին: Լեռը նվաճելու համար մեր լեռնագնացներից պահանջվել էր 2 օր: «Մեզ բախտ վիճակվեց հայտնվել ալպինիզմի ծննդավայրում՝ Մոնբլան լեռան վրա: Կատարվեց մեր երազանքը: Թեպետ այն համաշխարհային լեռնագնացության տեսանկյունից կարևոր նվաճում չէր, բայց մեզ համար հաճելի էր հայտնվել այդ լեռան գագաթում և գագաթին ծածանել Հայաստանի եռագույնը»,- մեզ հետ զրույցում ասաց Ալեքսանդր Մայիլյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս