Ավելի վաղ «Աերոֆլոտ» ընկերությունից հայտնել էին, որ Ռեյկիավիկում գտնվող ուղևորների համար ուղարկվել է ռեզերվային ինքնաթիռ: Հաղորդվել էր նաև, որ ուղևորները չեն կարող Մոսկվա վերադառնալ առաջին ինքնաթիռով, քանի որ ավարտվել էր անձնակազմի աշխատանքային ժամը:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Դատարանի հանդեպ անվստահություն է հայտնել 18 տոկոսը, իսկ 17 տոկոսը կարծում է, որ դատավճիռը կկայացվի «վերևների» պատվերով:
Պաշտոնական Դամասկոսը փոփոխությունների պատճառի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տվել:
«Lonmin» հանքում խռովությունները ծագել են երկու արհմիությունների առերեսման արդյունքում, որոնք պայքարում են Մարիկանայի նկատմամբ վերահսկաողության համար: Հանքագործների ազգային միությունը (Հարավային Աֆրիկայի գլխավոր մասնագիտացված միությունը) եւ նրա երիտասարդ մրցակիցը` Հանքափորների եւ շինարարների ասոցացիան հերքում են տեղի ունեցած բռնությանը իրենց որեւէ մասնակցությունը: Իր հերթին «Lonmin» ընկերությունը հանքափորներինն սպառնացել է ազատել աշխատանքից, եթե նրանք 24 ժամվա ընթացքում չվերադառնան աշխատանքի:
Իրանը «պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը Սիրիայում տիրող իրավիճակը հանդարտեցնելու համար»: Այդ մասին այսօր` օգոստոսի 16-ին, հայտարարել է Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:
Երկու վարչությունների տրամադրած վիճակագրական տվյալների միջև տարբերությունը կազմում է 5,025,192 մարդ:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը շրջել է խմբակներով, ծանոթացել կատարված աշխատանքներին:
Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավային Կանդահար նահանգի Շահ-Վալի-Կոտ շրջանում: Վթարի պատճառները ճշտվում եմ:
Փրկարարները տեղակայված են երկու հանրային լողափերում՝ յուրաքանչյուրում՝ 6 հոգի: Իսկ ինչ վերաբերում է մասնավոր լողափերին, պրն Մկրտչյանն ասաց, որ յուրաքանչյուր մասնավոր լողափ ինքը պետք է ունենա իր փրկարարը, սակայն փրկարարական ուժերը ևս անհրաժեշտության դեպքում հասնում են օգնության:
Նա ս/թ հուլիսի 31-ից հետախուզվում էր խարդախության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել են, որ կարող են չեղյալ համարել Էկվադորի դեսպանատան դիվանագիտական կարգավիճակը, որպեսզի կատարեն Ասանժին արտաքսելու «օրինական պարտավորությունը»:
Զորախաղերի անցկացումը նպատակ ունի բարձրացնել մասնակից անձնակազմի մարտավարական ունակությունները և վերջիններիս տալ պաշտպանողական և հակահարձակողական մարտերի վարման համապատասխան պրակտիկա:
Չինացիների ձերբակալությունից անմիջապես հետո Չինաստանը պահանջել էր ազատ արձակել իր քաղաքացիներին: Ճապոնիան՝ ի պատասխան հայտարարել էր, որ իրենք կգործեն՝ ըստ տեղի օրենսդրության:
«Մեզ համար կարևոր է, որ ՄԱԿ-ի ներկայությունը պահպանվի, քանի որ կարծում ենք, որ այն Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվության օբյեկտիվ աղբյուր է»:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի դատարանը Մուբարաքին դատապարտել է ցմահ ազատազրկման:
Ընթացքում Հայաստանի նախագահը ընդհատել էր արձակուրդը եւ աշխատանքային այցով մեկնել Ռուսաստանի Դաշնություն, որտեղ օգոստոսի 8-ին հանդիպում էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր:
Օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է նշված հասցեով: Շենքի մոտ կանգնած է եղել աղբատար մեքենա: Նշված մուտքն ու հարակից տարածքը ստուգելով, օպերատիվ զրույցներ և այլ միջոցառումներ իրականացնելով ու կասկածելի ոչինչ չհայտնաբերելով` օպերատիվ խումբը վերադարձել է:
Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ եկեղեցու բակում Ազնավուրին դիմավորել և ողջունել են հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ:
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, գործադիրը սահմանել է, որ Հաշվի օպերատոր կարող են դառնալ Հայաստանի տարածքում գտնվող բանկերը, ներդրումային ընկերությունները և ՀՀ փոստային կապի ազգային օպերատորը, որոնք բավարարում են նշված օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև մասնակիցների ռեեստրը վարողի կանոններով սահմանված պահանջները։
Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր, սակայն նա հրաժարվել է ներկայանալ դատաբժշական փորձաքննության: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով տեղի գործակալությունը, զինվորականները պարենամթերք էին տեղափոխում Պուլի Խումրիի ռազմաբազա:
DREAM Act-ը Բարաք Օբամայի նախաձեռնությունն է, որի համար Հանրապետականները նրան մեղադրել եմ՝ մասնավորապես իսպանալեզու բնակչության շրջանում իր ժողովրդականությունը բարձրացնելու փորձի համար:
Ստորագրված փաստաթղթով համագործակցություն կծավալվի ինչպես առողջապահության եւ բժշկական ապահովագրության համակարգերի, հանրային առողջապահություն զարգացման, առողջապահության օրենսդրության կատարելագործման, այնպես էլ ոլորտի առանձին ճյուղերի զարգացման ուղղությամբ։
Ըստ այդ փոփոխության՝ միգրացիայի հարցերով լիազոր մարմինն այսուհետ պետք է ապաստան հայցողի կարգավիճակ տրամադրելիս անպայման Ազգային անվտանգության ծառագության եզրակացությունն ստանա:
Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց մի նախագիծ, որով առաջարկվեց 2012թ-ի աշնանը գյուղատնտեսական աշխատանքներն իրականացնելու համար, պետական աջակցությամբ, հանրապետություն ներկրել 5878 տոննա դիզելային վառելիք:
Հայաստանի ոստիկանության զորքերի տեխնիկայի ու սպառազինության գծով հրամանատարի նախկին տեղակալ Վանիկ Մանուկյանը դեռեւս չի որոշել բողոքարկելու է, արդյոք, իր դեմ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավճիռը վերաքննիչ դատարան: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Վ. Մանուկյանի պաշտպան Հասմիկ Պապյանը, հավելելով, որ բողոքարկման համար ժամանակ կա մինչեւ օգոստոսի 23-ը:
Թռիչքի ժամանակ անանուն աղբյուրը ամերիկյան իրավապահ մարմիններին հայտնել է, որ ինքնաթիռում պայթուցիկներով 5 ճամպրուկ կա, որոնք պետք է գործի դրվեն Մոսկվայում վայրէջք կատարելիս
Ձեռնարկվում են միջոցառումներ Հարություն Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: