ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Իրանի հատկացվելու է Արտակարգ իրավիճակների նախարարությունում պահեստավորված, ՀՀ կառավարության 2010թ-ի նոյեմբերին կայացրած որոշմամբ հաստատված և ֆինանսական միջոցներով ձեռք բերված 36 մլն 735 հազ. դրամ ընդհանուր արժողությամբ գույք:
Իրաքի 5 քաղաքում շուրջ 10 պայթյուն է տեղի ունեցել: Ամենաշատ զոհերը գրանցվել են Բաղդադից 60 կմ հեռավորությամբ գտնվող Ալ-Ֆալջա քաղաքում, որտեղ սպանվել է 4 ոստիկան:
Նշենք, որ ներկայումս Աֆղանստանում 925 վրացի զինվորական է ծառայություն անցկացնում: Նրանց թիվը նախատեսվում է ավելացնել ևս 750-ով:
Նախնական տվյալներով՝ ինքնաշեն ռումբը տեղադրված է եղել ռեստորանի դիմաց, իսկ պայթյունի հզորությունը համարժեք է շուրջ 200 գրամ տրոտիլին:
Դեպքի վայրում են գտնվել Շենգավիթ վարչական շրջանի «Կանաչապատում» ՓԲԸ, կոմունալ֊տնտեսական բաժնի և «1-04» ծառայության աշխատակիցները: Ժամը 23.00-ին «Կանաչապատում» ՓԲԸ աշխատակիցների ուժերով ծառը մասնատվել է և վտանգը վերացվել:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.07-ին, մարվել` 19.40-ին: Այրվել են բեռնատարի սրահը եւ առջեւի անվադողերը:
Հաղորդվում է, որ Ռուսաստանը փաստաթղթի երկու տեքստ է պատրաստել: Առաջինը չի ընդունվել Գերմանիայի, Պորտուգալիայի և Միացյալ Թագավորության կողմից: Երկրորդ նախագծին դարձյալ դեմ են հանդես եկել բրիտանացի դիվանագետները:
«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքով չեն կարգավորվում ԱՊՀ միջպետական համաձայնագրերով Հայրենական մեծ պատերազմի մասնակից կամ հաշմանդամ համարվող այլ կատեգորիաների պատկանող անձանց (այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցած, խորհրդային բանակում ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հաշմանդամ դարձած, նախկին ԽՍՀՄ ներքին գործերի և պետական անվտանգության մարմինների ղեկավար և շարքային կազմի անձինք, որոնք հաշմանդամ են դարձել ծառայողական պարտականություններ կատարելիս և այլն) սոցիալ-իրավական պաշտպանության հարցերը, սակայն հիմք ընդունելով միջպետական համաձայնագրերի դրույթները՝ նրանք մեր հանրապետությունում օգտվում են համաձայնագրերում ամրագրված արտոնություններից և սոցիալական երաշխիքներից:
Փրկարարները վիրահատարանում մասնատել են մսաղացի կաղապարը, ազատել տուժածի ձեռքը:
Գյուլն առանձնազրույցներ է ունեցել Իրանի, Լիբիայի, Լիբանանի ղեկավարների հետ:
Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջել է անմիջապես դադարեցնել հասարակական անվտանգության նորմերի խախտումը Բեյրութում և չվտանգել Լիբանանի ու այլ երկրների քաղաքացիների կյանքը: Նա հանձնարարել է նաև ուժեղացնել անվտանգությունը երկրի բոլոր օտարերկրյա ներկայացուցչություններում:
Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ:
Ասանժը խախտել է տնային կալանքի որոշումը եւ հունիսի կեսերին հայտնվել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան տարածքում` քաղաքական ապաստան խնդրելով: Նա հույս ունի, որ այս երկիրը կընդունի նրան եւ կխանգարի Մեծ Բրիտանիային իրեն փոխանցել Շվեդիային, որտեղ նա մեղադրվում է բռնաբարության մեջ:
Վրացական իշխանությունները Ախալցխայում վերականգնում են թուրքական մզկիթ, սակայն շարունակում են արհամարհել հայկական Սուրբ Նշան եկեղեցին համայնքին վերադարձնելու՝ Ախալցխայի հայության եւ Վիրահայոց թեմի պահանջները:
Միջազգային կառույցների կարծիքով, այս երկրում շարունակական բռնությունների պատճառներից մեկն էլ հենց օգտակար հանածոներն են:
«Եթե դահիճները կարող են մոռանալ անցյալը, ապա նրանց զոհերը՝ ոչ: Նրանք կարող են միայն ներել»,-ընդգծել է նախագահը:
Հիշեցնենք որ հատուկ չվերթները երեխաների համար «Արմավիա» ընկերությունն իրականացնում է կառավարության հետ համատեղ:
«Հիդրոմետը» նաև զգուշացնում է, որ Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Այս պահի դրությամբ մեր վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ գործ ունենք մարման պրոցեսի հետ, այսինքն` ավելի ուժեղ երկրաշարժ սպասելի չէ,- ասաց Ա. Թովմասյանը:
Սահակաշվիլին նոր քաղաքի կառուցման մասին հայտարարել էր անցյալ տարվա դեկտեմբերին: Ավելի վաղ վրացական իշխանությունները հայտարարել էին, որ առաջիկա 4 տարիների ընթացքում նախատեսում են շուրջ 200 մլն լարի (120 մլն դոլար) ներդնել` Սև ծովի ափին Լազիկա քաղաքի կառուցման համար:
Ինչպես գրում է ռումինական մամուլը, այս որոշումն անհասկանալի իրավիճակ է ստեղծում, քանի որ ընտրացուցակները Գլխավոր դատախազությունում են, և կառավարությունն առայժմ դրանք ստանալ չի կարող:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին և երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
«Երեւան Ջուրը» արդեն որերորդ անգամ դադարեցնում է միևնույն տարածքների ջրամատակարարումը: Եթե դա արվում է վթարավերականգնողական կամ կանխարգելիչ աշխատանքների համար, ապա առնվազն անընդունելի է դրանց հաճախականությունը, այն էլ այս շոգ ամիսներին:
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Ֆիլիպինների նախագահը կարևորել է դիվանագիտական հարաբերությունների քսանամյակի տարում երկկողմ հարաբերություններին նոր լիցք տալու Հայաստանի նախաձեռնությունը՝ հույս հայտնելով, որ ՀՀ արտգործնախարարի առաջին այցելությունը Ֆիլիպիններ նոր թափ կհաղորդի երկկողմ համագործակցությանը:
«Թուրքիայում ռուսների հանդեպ ցուցաբերվում է վատ վերաբերմունք: Բացարձակապես անհասկանալի է, թե ինչո՞ւ են ռուսները շարունակում մեկնել այնտեղ հանգստի, նրանց գումարներ տալիս` հարստացնելով նրանց տնտեսությունը»,- ասել է Բիրյուկովը:
Հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Երևանի ավագանու անդամներ, ինչպես նաև մտավորականներ, հասարակական ու քաղաքական գործիչներ:
«Պատժամիջոցներ կարող են լինել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությամբ»,- նկատել է Լավրովը՝ ավելացնելով, որ այլ ճանապարհ, քան կոլեկտիվ գործողություններն են, չկա:
Պետք է նշել, որ նրանք երեքն էլ հանդիսանում են նոր թեկնածուներ և Ազգային շարժումն այս շրջաններում գործող պատգամավորներին չի առաջադրել:
Նորայր Մուրադխանյանը նախկինում Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետն էր և այս տարվա սկզբին ազատվել էր աշխատանքից:
Պետական պարտքի վիճակի կայունացման և ազգային տնտեսության աճը խթանելու նպատակով Հունաստանի կառավարությունը ձգտում է երկու տարով երկարաձգել ԵՄ տրամադրած օգնության ծրագրերը: