![](/banners/BeFunky-design.jpg)
Մոսկվայի ոստիկանությունը փորձում է կանխել չեչենի հնարավոր ահաբեկչությունը
![](https://168.am/wp-content/uploads/2012/08/mosc-police.jpg)
Մոսկվայի ոստիկանությունը փնտրում է Չեչնիայի 22-ամյա քաղաքացի Զելեիմխան Մեհտիևին, ով ժամանել է Մոսկվա մուսուլմանական տոնի ընթացքում ահաբեկչություն իրականացնելու համար, գրում է Lifenews-ը:
Ոստիկանությունը փորձում է կանխել ահաբեկչությունը, որը նախապատրաստվում է ծայրահեղական խմբավորման կողմից՝ մահմեդականների սուրբ Ռամադանի ավարտին:
Պոտենցիալ մահապարտը իր երկրում վաղուց արդեն գտնվում է հետախուզման մեջ: Ոստիկանության տվյալներով՝ նա պատասխանատու է օգոստոսի 19-ին ահաբեկչության իրականացման համար:
Հարազատները հերքել են այս տեղեկությունները՝ պնդելով, որ Մեհտիևը այժմ գտնվում է Լեհաստանում: