Մոտավորապես Mini Cooper ավտոմեքենայի չափ ունեցող Curiosity-ն Մարսի առանձնահատկությունները կուսումնասիրի 2 տարի: Գիտնականները համոզված են, որ մարսագնացը մոլորակի վրա կհայտնաբերի ջրի հետքեր և հնարավոր է` այդ վայրում տեսականորեն գոյություն ունեցող կյանք:
«Պերնո Ռիկար»-ին է պատկանում նաև Երևանի կոնյակի գործարանն ու գինի և ալկոհոլային խմիչքներ արտադրող GWS վրացական ընկերությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հարավային Կորեան ու ԱՄՆ-ն օգոստոսին համատեղ զորավարժություններ կանցկացնեն` մարտական պատրաստականությունը բարձրացնելու նպատակով:
Երևանից մեկնեց կցորդիչով 2 բեռնատար, ևս մեկը շարասյանը կմիանա Հոկտեմբերյանից, երկու նմանատիպ բեռնատար էլ` Ջերմուկից:
Ընդհանուր առմամբ, հունիսի 1-ից մինչև օգոստոսի 16-ը վաճառվել է «Արմենիա» ֆիրմային գնացքի 39 005 տոմս, ինչը 27,3%-ով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ վաճառվել էր 30 646 տոմս:
Քաղաքացիները ահազանգել են նաև 1-03 ծառայություն, որպեսզի կանչով դեպքի վայր մոտենան Երևան-Սևան մայրուղու վրա ծառայություն կատարող 1-03 բրիգադի աշխատակիցները, սակայն չսպասելով բրիգադի ժամանմանը…
Նախօրեին դատարանը 3-ական տարվա ազատազրկման էր դատապարտել խմբի անդամներ 24-ամյա Մարիա Ալյոխինային, 22-ամյա Նադեժդա Տոլոկոննիկովային և 30-ամյա Եկատերինա Սամուցևիչին` փետրվարին Քրիստոս Փրկչի տաճարում խուլիգանություն անելու մեղադրանքով: Նրանք տաճարի խորանի առջև երգել էին. «Աստվածամա՛յր, վտարի՛ր Պուտինին»:
Ինքնասպանություն գործած քաղաքացին Հայրապետյանների ազգականն է, գործարար Միշա Քալանթարյանը:
Օգոստոսի 18-ին, ժամը 02.45-ին, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1986 թ. ծնված Աբուլֆազ Ք.-ից ոստիկանությունում ընդունվել է հաղորդում, որ օգոստոսի 17-ին իր երկու ընկերների հետ Սևանի թերակղզու ավտոկայանատեղի մոտ գտնվող ռեստորանում ձուկ են կերել, որից հետո իրենց վատ են զգացել և գալով Երևան` ժամը 22.30-ին բուժօգնություն են դիմել հիվանդանոց:
Այսօր ժամը 10:00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստի ընթացքում քննվում է «Սիվիլիթաս» Հիմնադրամի բողոքը:
Սիրիայի փոխնախագահ Ֆարուք ալ- Շարաան լքել է հայրենիքն ու փախել Հորդանան` անցնելով ընդդիմության կողմը, հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը: Այս լուրը պաշտոնական Դամասկոսը դեռ չի հաստատել:
Այսօր «Արմավիա» ընկերության SSJ տեսակի օդանավերից հրաժարվելու որոշումն անսպասելի շրջադարձ ունեցավ: «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը «Արմավիային» մեղադրել է պայմանագրով սահմանված կետերի չկատարման մեջ՝ «կալանավորելով» օդանավը Ռուսաստանի տարածքում՝ չբացառելով, որ կարող է ձերբակալել ավիափոխադրողի այլ օդանավեր եւս:
Հալեպահայերի ֆեյսբուքյան էջում կատարված գրառման համաձայն` ռումբի պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել է նաեւ համայնքի ներկայացուցիչ Մեսրոպ Չինչինյանը: Նա վիրահատության է ենթարկվել, վիճակը բարելավվում է:
Պան Գի Մունը հույս ունի, որ տարածաշրջանի բոլոր երկրները կօգտագործեն իրենց ձայնը, որպեսզի նվազեցնեն, այլ ոչ թե մեծացնեն լարվածությունը:
Այդ երկրի ԱԳՆ-ն լուրջ անհանգստություն է հայտնել Լիբանանում օտարերկրացիների, այդ թվում` Թուրքիայի քաղաքացիների` օգոստոսի 15-ին և 16-ին առևանգումների հետ կապված:
Նման իրավիճակ է տիրում նաեւ Իսպանիայում: Կատալոնիայում, Անդալուսիայում եւ Սեվիլիայում այսօր սպասվում է 40 աստիճան տաքություն: Զբոսաշրջիկները հրաժարվում են քաղաքային զբոսանքներից` նախընտրելով ավելի շատ ժամանակ անցկացնել ջրի մոտ:
«Մենք դեռ վատ գիտենք ուղեղի աշխատանքի առանձնահատկությունները, որը նորանոր անակնկալներ է մատուցում»,- նշել է հետազոտության ղեկավար էմիլի Ռոգալսկին: Նա իր գործընկերների հետ պարզել է, որ ուղեղն ունակ է դիմակայել ծերացման գործընթացին:
Այն փաստը, որ Կիպրոսը, դեռ անցած աշուն բախվելով ֆինանսական լուրջ դժվարությունների, 2,5 մլրդ եվրո վարկի համար դիմեց ոչ թե եվրոգոտու իր գործընկերներին, այլ Ռուսաստանին, Կիպրոսի քաղաքական էլիտայի նկատմամբ վստահության ավելացմանը չնպաստեց:
Վթարի արդյունքում Ստեփանավանի բժշկական կենտրոն են տեղափոխվել «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի մեքենայի վարորդ Արտաշես Խամբեկյանը եւ եւս 3 ուղեւորներ, որոնց մեջ ըստ նախնական տվյալների 10-ամյա երեխա կա:
Նախկին նախագահի եղբայրը՝ Ալմուրադ Ալիևը, հայտարարել է, որ հավատում է թունավորման տարբերակին:
Ծրագրավորողները ցանկանում են ստուգել համակարգի աշխատունակությունը մինչ դրա պաշտոնական պրեմիերան, որը նշանակված է հոկտեմբերի 26-ին: Նոր համակարգի գլխավոր առանձնահատկություններն են դարձել սենսորային կառավարումը, աշխատանքի արագությունը, ցածր էներգասպառումը, NFC տեխնոլոգիայի աջակցումը: Ինտերֆեյսը նույնպես փոխված է:
Ցուցարարները Ռուսաստանից պահանջում են դադարեցնել Ասադի ռեժիմի աջակցությունը:
Սույն հոդվածը Ֆրիտյոֆ Նանսենի, որպես ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի, բացառիկ կյանքի և թողած արժեքավոր ժառանգության մասին պատմող վեց մասից բաղկացած հոդվածաշարից երրորդն է: Նանսենյան Փախստականների մրցանակը, որը ստեղծվել է նրա պատվին 1954թ-ին, կշնորհվի մեկ այլ հումանիստի` Ժնևում, 2012թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք արարողությանը:
Միաժամանակ, երկու ուժերի հակամարտության ամենաթեժ օջախը շարունակում է մնալ Սեյֆ Ալ-Դաուլա թաղամասը, որտեղ մարտերը շարունակվում են: Ավելի վաղ հաղորդվում էր, որ սիրիական զորքերն ազատագրել են Սալահադդին թաղամասը, որը կարևոր ռազմավարական նշանակություն ուներ:
Բողոքի ակցիային ներկա էր նաև ՀԱԿ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, որ ակցիայի նպատակն առաջին հերթին հանրությանն ահազանգելն է:
Առողջական վիճակի բավարար չլինելու պատճառով Տիմոշենկոն չի կարող ներկա լինել դատին: Այդ պատճառով դատն արդեն մի քանի անգամ հետաձգվել է:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, ոստիկանը համախոհ չի ունեցել:
Ավտոբուսում 46 մարդ է եղել, որոնցից չորսը՝ երեխաներ: Տրանսպորտային միջոցի վարորդը կալանքի է վերցվել, նախաքննություն է ընթանում:
Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունը հունվար-հուլիս ամիսներին, նախնական տվյալներով, 5761 մլն դոլար է կազմել, ինչը 18 տոկոսով ավել է 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Ծեծկռտուքի մյուս մասնակիցները թաքնվել են դեպքի վայրից: Ոստիկանությունը փնտրում է նրանց: Բախման պատճառը դեռ հայտնի չէ: