
Եմենի մզկիթներից մեկում կրակոցներից արդեն 9 զոհ կա

Անհայտ անձը կրակ է բացել Եմենի մզկիթներից մեկում աղոթքի ժամանակ, որը նվիրված էր մահմեդականների սրբազան` Ռամադան ամսվա ավարտին: Հրաձգության հետևանքով սպանվել է 9 մարդ, 10-ը ստացել են վնասվածքներ:
Կրակողին բռնել են դեպքի վայրում: Ավելի վաղ հաղորդվում էր 6 զոհի մասին: Դեպքը տեղի է ունեցել Էն-Նաշմա գյուղում: Դեռ հայտնի չէ` եղե՞լ է արդյոք չարագործը որևէ արմատական կազմակերպության անդամ:
Վերջին 3 տարում Եմենի մզկիթներում սպանվել է առնվազն 100 մարդ: