 
                        Սիրունյանի՝ ինքնասպանության փորձ կատարած դստերը վիրահատել են
 
                                    Այս գիշեր բժիշկները Հանրապետական հիվանդանոցում վիրահատել են Սուրեն Սիրունյանի դստերը՝ Դիանա Սիրունյանին: Վիրահատությունը հաջող է անցել: Նրա առողջական վիճակը կայուն ծանր է: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից168.am-ին տեղեկացրին, որ վնասված են աղջկա թոքերը, դեմքի վրա կոտրվածքներ կան: Ըստ վերակենդանացման բաժանմունքի բժշկի` վնասված են նաև այլ օրգաններ, կան վերջույթների կոտրվածքներ:
Հիշեցնենք, որ երեկ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի հանկարծամահ լինելուց հետո նրա միակ դուստրը` 16-ամյա Դիանա Սիրունյանը ինքնասպանության փորձ է արել, նետվելով շենքի հինգերորդ հարկի պատուհանից:
168.am-ի աշխատակազմը Դիանա Սիրունյանին մաղթում է  շուտափույթ ապաքինում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        