Երկրաշարժից Վարհավարում փլուզումներ կան, իսկ մարզպետարանը չի շտապում օգնել

Անցած շաբաթ Իրանում տեղի ունեցած երկրաշարժից փլուզումներ են եղել նաեւ Հայաստանի՝ Իրանին սահմանակից Վարհավար գյուղում։ Դեպքից միայն չորս օր հետո Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչներն այցելեցին գյուղ՝ ուսումնասիրելու վնասների չափը։

Վարհավարի գյուղապետ Սարգիս Առաքելյանի խոսքերով, մարզպետարանի ներկայացուցիչները խոստացել են վնասների չափերն ուսումնասիրելուց հետո փոխհատուցել։ Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Վնասների չափերը տարբեր են,- ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասել է գյուղապետը,- Փլված պատեր կան, մարդ կա որ տունն է ճաքել, հո նույն հավասար ձևի չե՞ն տա։ Ռեալ պատասխան կտան բնակիչներին այդ վնասների վերաբերյալ»։

Չնայած գյուղապետը վստահեցնում է, որ մարզպետարանն անուշադրության չի մատնի երկրաշարժից տուժածներին, Վարհավարի բնակիչները ասել են, որ մարզպետարանի աշխատակիցները կոնկրետ խոստումներ չեն տվել։

Մինչ իր գործընկերների այցելությունը Վարհավար, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը հերքել էր գյուղում փլուզումների փաստը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Սյունիքի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը պատերի փլուզման փաստին տվել է «որոշակի վնասվածություն» գնահատականը։

«Մենք ունենք որոշակի ուսումնասիրություններ՝ անվանական ուսումնասիրություններ, որոնք, կարելի է ասել, վտանգ չեն ներկայացնում։ Կան նաև, որոնք, չէի ասի վտանգ են ներկայացնում, բայց բնակության համար նպատակահարմար չեն։ Վարհավար համայնքում երկու-երեք անհատական տներ կան, որոնք քանդվել են՝ լինելով հողաշեն և աթարից կառուցված։ Թեկուզ զարմանալի կհնչի, բայց 100-120 տարի առաջվա կառուցված շենքեր են, որոնք ոչ թե երկրաշարժի ցնցումից, այլ, կարելի է ասել, բարոյապես, ֆիզիկապես ամբողջությամբ մաշված վիճակում են։ Ցնցումը նպաստել է դրան և պատի մի մասը կամ ինչ-որ մի բան քանդվել է»,- նշել է Ուստաբաշյանը։

Վնասների փոխհատուցումների ժամկետների մասին, ինչպես նաև այն մասին, թե առհասարակ փոխհատուցում կլինի, թե ոչ, Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչը հրաժարվել է խոսել՝ նշելով, որ իրավասու չէ։

«Ուսումնասիրությունների արդյունքները ուղարկվելու են Տարածքային կառավարման նախարարություն, որտեղ էլ կորոշեն»,- տեղեկացրել է Արշակ Ուստաբաշյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։