ANCA-ն Ռոմնիին եւ իր տեղակալին կոչ է արել հանդիպել հայ համայնքի հետ
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը առաջիկա նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Միթ Ռոմնիի և փոխնախագահի թեկնածու Փոլ Ռայանին երեկ կոչ է արել հանդիպել հայ համայնքի ղեկավարների հետ` պարզաբանելու ամերիկահայերին վերաբերող հարցերում իրենց դիրքորոշումը: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումը Ձեզ հնարավորություն կտա արտահայտել Ձեր տեսակետը և քննարկել գալիք ամիսներին ու տարիներին համատեղ աշխատանքի ուղղությունները», – ասված է Ռոմնիին հասցեագրված` Հայ դատի հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանի նամակում:
Այս շաբաթ ավելի վաղ հանձնախումբը նույնաբովանդակ կոչով դիմել էր նախագահ Բարաք Օբամային: