«Ձեր աստվածահաճո նորանոր արարումները, եկեղեցաշինությունը, մեր ազգային դավանանքի դիրքերի ամրապնդումը հայրենիքում և սփյուռքի գաղթօջախներում հայ ազգի շարունակականության գրավականն են»:
Ստուգման արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ էր, պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։
Պատասխանելով «Ազատության» թղթակցի հարցին, թե որքանով է հավանական, որ երկրի նախագահին ուղղված խնդրագրից հետո Մարգար Օհանյանին ներում կշնորհվի, փաստաբանն ասել է, թե Օհանյանը դրական բնութագիր ունեցող անձնավորություն է։
Մխիթարյանը փորձել է Ռուսաստանից Հայաստան տեղափոխել «ՄԻԳ-27» ռազմական ինքնաթիռի պահեստամասեր` «Վերին Լարսի» անցակետով:
Վաղը՝ օգոստոսի 22-ին, ժամը 15:00-ին ՀՀ սահմանադրական դատարանում տեղի է ունենալու քննարկում, թե որքանով են Թեղուտի հանքավայրի շահագործման գործի վերաբերյալ կայացված դատական ակտերը համապատասխանում դատական մատչելության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման հետ: Այս մասին հայտնում է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության իրավական հարցերով աշխատանքային խումբը:
Ռազմական դաշինքներին չմասնակցելու սկզբունքի վրա 1961թ.-ին ստեղծված Չմիավորման շարժումը միջազգային կազմակերպություն է, որի կազմում կան 120 երկրներ:
Հայ կանանց շրջանում առաջին ամուսնության և առաջին սեռական հարաբերության տարիքները գրեթե համընկնում են:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում սա հաստատել են նաեւ երկուշաբթի երեկոյան Հալեպից ինքնաթիռով Երեւան տեղափոխված սիրիահայերը: Իսկ Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղարը այս կապակցությամբ մեկնաբանություններ չի տվել:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 2.800.000 դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 407-410 դրամով և վաճառվում է 411-412,5 դրամով:
ՀԱԿ խմբակցության անդամ, պատգամավոր Լևոն Զուրաբյանն ու ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, սակայն, 168-ի հետ զրույցում, ոչ մի կերպ չմեկնաբանեցին հատարարությունը, քանի որ, իրենց խոսքով, տեղյակ չեն այդ նախաձեռությանն ու հայտարարության բովանդակությանը:
Ավագանու անդամ Ռուբեն Թորոսյանը Ավագանու առաջիկա նիստի օրակարգում ընդգրկելու համար նախաձեռնություն է ներկայացրել «ՀԱԿ» կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին», այն է՝ 1. Լևոն Տեր-Պետրոսյանի 2. Սուրեն Աբրահամյանի 3. Աշոտ Ադամյանի 4. Մասիս Այվազյանի 5. Դավիթ Առաքելյանի 6. Մանուել Գասպարյանի 7. Վարդան Գրիգորյանի 8. Գուրգեն Եղիազարյանի:
Նոր ծրագիրը կոչվում է InSight, այն իր իր աշխատանքը կսկսի 2016 թ. սեպտեմբերին և կշարունակի այն 2 տարի: Նոր ծրագիրը հնարավորություն կտա ավելի խորը ուսումնասիրություններ իրականացնել Մարս մոլորակի ներսում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից 168-am-ին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:
168.am-ին հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ, որը տեղում իրականացնում է տեղազննման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Մովսես Քարտաշյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ:
«Քանի որ կուսակցությունը արձակուրդում է, այս շաբաթ ներկայացնել թեկնածուների անունները, կարծում եմ, նպատակահարմար չէ: Բայց, անշուշտ, ՕԵԿ-ը կունենա իր մասնակցությունը ՏԻՄ ընտրություններում»,- ասաց Հ. Բիշարյանը:
«Մեր ընկերության լոնդոնյան գրասենյակը որոշում է կայացրել, որ այս տարվա հոկտեմբերի 13-ից դադարեցնում է իր գործունեությունը Հայաստանի տարածքում»,-168.am-հետ զրույցում տեղեկացրին «BMI» ընկերության հայաստանյան ներկայացուցչության լրատվական ծառայությունից:
առավելագույնին է հասել, այն գնահատվել է 623մլրդ դոլարի, ինչը գերազանցել է նախկինում «Microsoft» ընկերության կողմից 1999 թվականին սահմանված ռեկորդը՝ 620,58 մլրդ դոլար:
Սարգսյանը նշեց, որ ինքը նախագահական ընտրություններից սպասելիքներ չունի. «Ճիշտ է՝ նախագահական ընտրությունները փոքր-ինչ կտարբերվեն խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններից, բայց այն դեպքում, եթե լինի իսկապես մրցակցություն: Եթե նախագահը ցույց տա, թե ինչ փոփոխություններ է իրականացնելու, կարծում եմ, այլ ցանկություն չի առաջանա»:
Հիշեցնենք, որ 1947թ. ծնված Վոլոդյա Սահակյանն ինքնահրկիզվել է երեկ առավոտյան 9.30-ի սահմաններում իր բնակարանում: ՀՀ Ոստիկանության հասարակայնույան հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ դեպքի մանրամասները դեռևս հայտնի չեն, կատարվում է քննություն:
Սերժ Թանկյանը ծնվել է 1967թ. օգոստոսի 21-ին, Բեյրութում` Լիբանանում: Սերժ Թանկյանը Ճանաչվել է, որպես աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Ինչպես տեղեկանում ենք նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից, քաղաքապետը Հանրապետության նախագահին զեկուցել է վերոնշյալ և Երևան քաղաքում 2012թ. իրականացվող ճանապարհաշինարարական այլ ծրագրերի ընթացքի վերաբերյալ՝ ներկայացնելով նաև մայրաքաղաքի ճանապարհաշինարարական հեռանկարային […]
Լիբանանում սուննիների և ալևիների միջև բախումները հետևանք են հարևան Սիրիայում հակամարտության, որտեղ սուննի ահաբեկիչները հակամարտության մեջ են կառավարական զորքերի և ալևի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների հետ:
Տարահանձնման դեպքում Ուկրաինան կարող է խախտել մարդու իրավունքների եվրոպական համաձայնագիրը, նշված է ՄԻԵԴ ուղարկված բողոքի մեջ: Դատապաշտպանների կարծիքով՝ հանձնման դեպքում Ռուսաստանը կարող է Օսմաևին տանջանքների և անմարդկային վերաբերմունքի արժանացնել:
Համապատասխան ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով` աղետի հետևանքները վերացնելու համար: Այդ աշխատանքներում ներգրավված են նաև պաշտպանության նախարարության ստորաբաժանումները:
Արյունը բժիշկներին անհրաժեշտ է մինչև ցերեկը ժամը 15:00-ը: Դիանա Սիրունյանը գտնվում է Հանրապետական հիվանդանոցում:
Գործակալությունը նաև հիշեցնում է, որ դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել էր Վ. Օսկանյանի դիմումը՝ փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը վերացնելու մասին:
Հայաստանի ԱԳՆ-ից 168.am-ին հայտնեցին որ հայաստանցի զոհված օդաչուի անունն է Արմեն Վիրաբյան, Հայաստանի ուրիշ քաղաքացիներ, ըստ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի, օդանավում չեն եղել: Այլ մանրամասներ ևս իրենց դեռ հայտնի չեն:
Հայտարարությունն Ահմադինեջադն արել էր մի քանի օր առաջ Թեհրանի համալսարանում ուսանողների առջև ելույթի ժամանակ և դրան հավելել է Իսրայելը մոտ ապագայում ոչնչացնելու խոստումը:
Reuters-ը նաև հիշեցնում է, որ Իրանից Հայաստան գազամուղ է կառուցվում, որի շինարարությունը պետք է ավարտվի 2014 թ-ին, իսկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել էր, որ Իրանի և Հայաստանի տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է 1 մլրդ դոլար: