
Հետախուզվողներին հայտնաբերեցին

Օգոստոսի 19-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները Նորագավիթի 7-րդ փողոցի թիվ 66 տան մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Վարազդատ Գ.-ին, որը 2006 թ. փետրվարի 20-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Օգոստոսի 18-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1976 թ. ծնված Մարիամ Ք.-ին, որը ս/թ օգոստոսի 17-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Նույն օրը 18-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1964 թ. ծնված Շողիկ Վ.-ին, որը ս/թ օգոստոսի 16-ից Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու մեղադրանքով: