Սիրիայի փոխնախագահի գրասենյակը հերքել է նրա փախուստի լուրը

Սիրիայի փոխնախագահ Ֆարուք ալ- Շարաայի գրասենյակը հերքել է պաշտոնյայի փախուստի մասին լուրը: Այս մասին հայտնում է «Սուրիա ալ-Ան» լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի փոխնախագահը լքել է հայրենիքն ու փախել Հորդանան` անցնելով ընդդիմության կողմը:

Օրեր առաջ ընտանիքի հետ Հորդանան էր փախել նախկին վարչապետ Ռիյադ Ֆարիդ Հիջաբը` հայտարարելով «սիրիական հեղափոխության» կողմն անցնելու մասին:

Ըստ գործակալության` Շարաան աջակցություն է հայտնել Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի նորանշանակ հատուկ բանագնաց Լահդար Բրահիմիին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031