
Վթարից մահացած ամուսինների փոքրիկին վիրահատել են

Երեւան-Իջեւան ավտոճանապարհին երեկ` օգոստոսի 17-ին վթարի հետեւանքով մահացած ամուսինների` 31-ամյա Սեւակ Բաղդասարյանի եւ 29-ամյա Մարինե Բադալյանի փոքր որդին` 1 տարեկան 8 ամսական Արծրուն Բաղդասարյանը ձեռքի, ոտքի, ծնոտի վիրահատության է ենթարկվել, սակայն դեռ գիտակցության չի եղել: Այս մասին տեղեկացրեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից:
Բացի այդ, քանի որ փոքրիկն ունի գլխուղեղի արյունազեղում, անընդհատ քնեցվում է, որպեսզի արյունը ներծծվի: Իսկ վթարի հետեւանքով տուժած եւ վիրահատության ենթարկված մյուս որդին` 9-ամյա Մհեր Բաղդասարյանը գիտակցության է եղել եւ այսօր արդեն նրան կերակրել են: