«Սիվիլիթասի» հայցը մերժվեց

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց «Սիվիլիթաս» հիմնադրամի հայցը, որով այն պահանջում էր վերացնել Ազգային անվտանգության ծառայության կողմից խոշոր չափի փողերի լվացման հատկանիշներով 25.05.2012թ. հարուցված քրեական գործը, այս մասին տեղեկանում ենք Civilnet.am կայքից։

Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ԱԱԾ և հարկային ստուգումները
շարունակվում են:

Գործի շրջանակներում հիմնադրամի հիմնադիր, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը հրավիրվել է հարցաքննության, սակայն չի ներկայացել՝ քրեական գործը համարելով «քաղաքական պատվեր»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031