ԱՄՆ զինված ուժերը անհիմն կերպով կրճատվել են. Միթ Ռոմնի

ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Միթ Ռոմնին խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում ավելացնել Պենտագոնի բյուջեն եւ 100.000 զինվորով ավելացնել ԱՄՆ զինծառայողների թիվը: Ռոմնին ասել է, թե ցանկանում է ԱՄՆ բանակը հասցնել նախկին նախագահ Ջորջ Բուշի իշխանության տարիներին եղած թվին: Ռոմնին եւ նրա կուսակիցները կարծում են, որ Իրաքում եւ Աֆղանստանում հակամարտության ակտիվ փուլի ավարտից հետո ամերիկյան զինված ուժերը անհիմն կերպով կրճատվել են, ինչը նվազեցրել է ԱՄՆ անվտանգության մակարդակը: 2012 թ.-ին դեմոկրատ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր նոր պաշտպանական ռազմավարություն իրականացնելու մասին: Համաձայն այդ նախագծի` ԱՄՆ-ը փոխելու էր զինված ուժերի հանդեպ մոտեցումը. ամերիկյան բանակը պետք է դառնա ավելի շարժունակ եւ ժամանակակից, իսկ զորքերի թիվը պետք է կրճատվի: Ռոմնին խոստացել է նաեւ նոր ռազմավարություն մշակել: Նրա խոսքերով` իր նպատակը լինելու է բանակի ամրացումն ու մարտունակության բարձրացումը:

Տեսանյութեր

Լրահոս