Բաժիններ՝

Բուլղարիան ռուսական հայցի պատճառով կարող է հրաժարվել «Հարավային հոսքից»

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը մեկ մլրդ եվրոյի է հասցրել Բուլղարիայի ազգային էլեկտրական ընկերության (ԱԷԿ) դեմ «Բելենե» ԱԷԿ-ը կառուցել հրաժարվելու պատճառով ներկայացված հայցի գումարը, Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ կարող են խնդիրներ առաջանալ «Հարավային հոսք» նախագծի իրականացման ընթացքում: Քաղաքական գործիչը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «անուրախ ընդունելություն» է խոստանում:

Բուլղարիայի կառավարության ղեկավար Բոյկո Բորիսովը Ռուսաստանի ԱԷԿ-ի կառուցումը դադարեցնելու համար փոխհատուցման պահանջն անվանել է «դավաճանական»: «Ես անկեղծորեն հույս ունեմ, որ նախագահ Պուտինը չգիտի այս մասին: Եթե գիտի` նրան դուր չի գա նոյեմբերի 9-ին Բուլղարիայում մեր ընդունելությունը»,- ասել է նա:

Բուլղարիայի ԶԼՄ-ների տվյալներով` նոյեմբերի 9-ի հանդիպման ընթացքում Պուտինը մտադիր է ստանալ Բուլղարիայի համաձանությունը «Հարավային հոսք» գազամուղի կառուցման համար, որը նախատեսված է ռուսական գազը հարավային և կենտրոնական Եվրոպա հասցնելու համար:

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը դատարանում կպաշտպանվի հայցի դեմ` չնայած Բուլղարիայի և Ռուսաստանի «դարավոր բարեկամությանը», փոխանցում է Взгляд թերթը:

Ենթադրվում է, որ «Հարավային հոսքը» կանցնի Սև ծովի հատակով, այնուհետև Բուլղարիայի տարածքով կհասնի Եվրոպա: Ըստ ծրագրի` «Հարավային հոսքով» հնարավոր կլինի Եվրոպա հասցնել տարեկան մոտ 63 մլրդ խմ բնական գազ: Նախատեսվում է գազատարի կառուցումը սկսել 2012-ի դեկտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս