Սերժ Թանկյանը, ինչպես հայտնի է, հեղափոխության ամենաակտիվ աջակիցներից էր: Չնայած խոստմանը, սակայն, նա մինչ օրս Հայաստանում տուն չի գնել և հեղափոխության արդյունքներով հիանում է հիմնականում Խաղաղ օվկիանոսի ափից՝ վերջին մեկ տարվա ընթացքում շարունակելով հայաստանցիներիս ուղղորդել՝ թե ինչպես ապրել, ում աջակցել և ինչի դեմ պայքարել:
«Աշխարհի բնակչության կեսը չունի մուտք ինտերնետ։ Մյուսն էլ՝ ինչ-որ զարգացման կարիք ունի։ Մենք շատ ռեսուրսներ ենք ծախսում, և մեզ պետք է, որ մեր համայնքները մասնակցեն, մեզ հետ աշխատեն, որպեսզի տեղական ինտերնետ ստեղծեն, որպեսզի մարդիկ ինտերնետից օգտվեն իրենց սեփական պայմաններով, որպեսզի մարդիկ հոգան, որ այն ինֆորմացիան, որ դնում են ինտերնետ, մատչելի լինի կոնկրետ տեղերում։ Դրանից բացի, կան անվտանգության հարցեր։ Սրանք են այն թեմաները, որոնց շուրջ մենք խոսելու ենք առաջիկա օրերի ընթացքում»:
ԵՄ երկրների խնդրանքով այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրելու՝ թուրքական գործողությունը քննարկելու համար։ Դրան զուգահեռ՝ քիչ առաջ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողության շրջանակներում թուրքական Զինված ուժերը մեկ օրում հարվածել են 181 օբյեկտի։
Ամերիկահայ գործարար, միլիոնատեր, Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի (Alexis Ohanian) ելույթը Հայաստանում տեղի ունեցած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում (WCIT 2019).
Գրող, ֆուտուրիստ Մարտին Ֆորդի (Martin Ford) ելույթը Հայաստանում տեղի ունեցած Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում (WCIT 2019).
Ամիսներ շարունակ մամուլում հրապարակվում էին տեղեկություններ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի, Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի պաշտոնանկությունների մասով։ Օսիպյանը պաշտոնանկ արվեց ոչ միայն ոստիկանապետի պաշտոնից, այլև Փաշինյանի խորհրդականի պաշտոնից, որը նա զբաղեցրեց հաշված օրեր։
2003-2007թթ. «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան, 2007-2008թթ.՝ որպես իրավաբանական ծառայության իրավաբանական բաժնի պետ, 2008-2015թթ.՝ որպես իրավաբանական ծառայության պետի տեղակալ, աշխատել է ներկայումս Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, «Մարտի 1»-ի գործը քննող Աննա Դանիբեկյանը, ով այսօր որպես տուժող է անցնում Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի քրեական գործով:
«Գուցե զարմանալի է, բայց տեխնոլոգիական աշխարհում ամենակարևորը մարդն է, ոչ թե տեխնիկան։ Մենք նոր մտքեր ունենք, նոր նպատակներ, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել մարդկության համար ամենալավ ավտոմատացված համակարգերը։ Մենք պետք է վերանայենք մեր գործելաոճը, մեր կառավարությունների քաղաքականությունը։ Ոչ մի փաստ չկա, որ տեխնոլոգիան կարող է արժեքներ ստեղծել։ Տեխնոլոգիան ստեղծում է աշխատատեղեր»։
«Գիտեք, իմ կյանքը հնարավորություններն ընդունելու մասին չէ, իմ կյանքն ինքս ինձ հասկանալու մասին է։ Հնարավոր է՝ իմ կարիերայի սկզբում ես արել եմ բաներ, որոնք այնքան էլ անհրաժեշտ չէին, իրերը, որ ես վաճառում էի, կոշիկներ, կամ փոքրիկ քափքեյքերը, գուցե դա անել պետք չէր»:
Խոսք չի կարող լինել որևէ տրամադրվածության մասին: Սահմանադրական դատարան մուտքագրվող ցանկացած դիմում քննության առարկա է դառնում սահմանված իրավական ընթացակարգերով, ժամկետներում և ենթակա է նախնական ուսումնասիրման: Գործն ընդունվում է վարույթ, եթե, իհարկե, առկա չեն գործի քննությունը մերժելու օրենքով նախատեսված հիմքեր:
«Գիտե՞ք` ինչու է ինձ դուր գալիս երջանկացնել ու մոտիվացնել ուրիշներին, որովհետև ես ինքս արդեն երջանիկ եմ: Հնարավոր է` հնչում է էգոիստական, բայց առաջին հերթին պետք է երջանկացնել ու մոտիվա գտնել ինքդ քեզ համար, և հետո նոր կարելի է զբաղվել ուրիշներին երջանկացնելով»:
Հայաստանում տեղի ունեցող Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) 23-րդ համաշխարհային կոնգրեսում Pixar անիմացիոն ստուդիային փոխտնօրեն Քեթրին Սարաֆյանի (Katherine Sarafian) ելույթից.
«Երբ մարդիկ լսում են «ավելացված մարդ» արարածի (Augmented human) մասին, շատերը սարսափում են։ Մենք բոլորս են դիտել ֆիլմեր, որտեղ հերոսները եղել են կես մարդ, կես կենդանի, ու դա մեզ վախեցրել, սարսափեցրել է։ Գիտեք՝ ովքե՞ր են «ավելացված մարդ» արարածները (Augmented human). այդ դուք եք»։
«Ամեն ինչ կապվում է տվյալների հետ։ Սա նոր իրականությունն է։ Եվ թվային աշխարհում ազգային մոդելները բիզնես փոխակերպման համար առաջնային չեն։ Եվ ուզում եմ ասել, որ մեր հարկային ծառայությունն այս ամենի մեջտեղում է»։
«Մենք հավաքվել ենք քննարկելու՝ արդյոք տեխնոլոգիական առաջընթացը դրակա՞ն է, թե՞ բացասական։ Մենք կառուցում ենք տնտեսական հեղափոխություն։ Այսօր նավթի տեղում տվյալներն են ու այդ տվյալների կառավարումը։ Յուրաքանչյուր կրթված մարդ օգտագործում է տվյալների մեծ բազան»։
«Ապագան հիմա է, ապագան հիմա է, ու դա քննարկման ենթակա չէ։ Նրանք, ովքեր գիտեն Գիբսոնին, կհասկանան, թե ես ինչ եմ ասում։ Նա իր «Նոր ռոմանտիկներ» գրքում ասում էր, որ ապագան միանգամից չի գալու»։
Գաղտնիք բացած չենք լինի՝ ասելով, որ վերջին իրադարձությունների ֆոնին Սահմանադրական դատարանը (ՍԴ) ենթարկվեց հարձակումների, այդ թվում՝ տեղեկատվական։ Եվ թեև ակնհայտ էր սուտն այս մարմնի շուրջ, բայց կարծեք թե չկար այդ սուտը դակող մարմին։
Հայ-ռուսական հարաբերություններում հասունացած կնճիռներն ու խութերն արտահայտվում են ոչ միայն Պուտին-Փաշինյան մակարդակով, այլ վաղուց կուտակվել ու արդեն տեսանելի են դառնում նաև միջխորհրդարանական կապերի շրջանակում: Մասնավորապես, ոչ մի կերպ աշխատանքային հարաբերություններ և անձնական վստահություն չեն ստեղծվում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և ՌԴ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի միջև:
Արդեն մոտ երկու շաբաթ է՝ «Հայելու առաջ» հաղորդումը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում չէ: Սկզբնական շրջանում տնօրինությունը լրատվամիջոցներին այս փաստը պատճառաբանել էր, թե այն համընկնում է ֆուտբոլային թողարկումների և ծրագրային փոփոխությունների հետ, սակայն ֆուտբոլային թողարկումներն ընդամենը շաբաթը երկու օր են եղել:
ՌԴ նախագահը և ՀՀ երկրորդ նախագահի տիկինը թեյել են և երկար զրույց ունեցել:
Այսօր Երևանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Մեր կասկածներն առ այն, որ նախագիծը կազմվել է Վահե Գրիգորյանի կողմից, ոչ միայն չփարատվեցին, այլև խորացան՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նախագիծը սկզբից մինչև վերջ կրում էր Վահե Գրիգորյանի ձեռագիրը, որը, ի դեպ, շատ սպեցիֆիկ է և տարբերվող։
Նորայր Փանոսյանը, որը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն է, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի կասկածանքով ձերբակալվել է, և որոշում է կայացվել նրան նշված հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Երևանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին ընդառաջ հայաստանյան որոշ հասարակական կազմակերպությունների (հ/կ) շրջանում իրական աժիոտաժ է։
Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Վալերի Օսիպյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական նշանակվելուց մեկ օր անց արձակուրդ է մեկնել: Վալերի Օսիպյանի արձակուրդը սկսվել է սեպտեմբերի 19-ից և ավարտվելու է հոկտեմբերի 2-ին: Վալերի Օսիպյանի արաձակուրդը չվճարվող է:
Միացյալ Թագավորություն ուսուցողական այցը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Աջակցություն գլոբալ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրականացմանը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում։
Ո՞վ է պատասխան տալու այս կորուստների համար: Մե՞նք, որ զգուշացրել են հետևանքների մասին, թե՞, միգուցե, այսօր էլ մեր հարկերի հաշվին ԱԺ-ում նստած ու «անոտք ու անձեռք» ապագա գուժող ձեր թիմի անդամները:
Գործընկերային հարաբերությունների տրամաբանության մեջ մեր իշխանություններն անհապաղ պետք է շնորհավորեին վերջինիս այդ պատասխանատու ու շատ կարևոր պաշտոնում նշանակվելու համար, ինչպես որ արեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ հուլիսի 4-ին՝ Դավիթ-Մարիա Սասոլիի ընտրության հաջորդ օրն իսկ, շնորհավորական նամակ ուղարկելով նրան։
Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արդեն շուրջ 8 ամիս է, ինչ կալանավորված է: