Հերթական անգամ ՔՊ-ական պատգամավոր Տարոն Չախոյանի կողմից ԱԺ-ում սադրված ծեծկռտուքը, թվում էր, թե Նիկոլ Փաշինյանը պետք է առնվազն հրապարակային դատապարտեր, թեկուզև՝ կողմերին ուղղված խաղաղության կամ ամոթանքի կոչերով: Բայց՝ ոչ: Նա իր ֆեյսբուքյան գրառմամբ այսպես է արձագանքել տեղի ունեցածին:
Հիշեցնենք, որ Գյումրիի օրվա միջոցառումներից հետո Շիրակի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանը քննադատել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը՝ իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրելով՝ «Գյումրին ձեր «Նիժնի Տաբորը չէ, իսկ գյումրեցիները ձեր «Իվանը» չեն»:
Մինչ Երևանը խրված է ճանապարհատրանսպորտային, աղբահանության, կոմունալ խնդիրների մեջ, մայրաքաղաքի իշխանությունները շարունակում են միլիոններ շռայլել տոնակատարությունների վրա։
Մասիս քաղաքի թիվ 6 հիմնական դպրոցի տնօրեն Էվելինա Ոսկանյանը նաև Մասիս խոշորացված համայնքի ավագանու ՔՊ-ական անդամ է։
Լիլիթ Մկրտչյանը նշանակվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ։ Մինչ այս նշանակումը նա զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։
ՀՀ քրեական օրենսգրքում հոդվածներ կան, որոնք զարմանալիորեն չեն կիրառվում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամների, նրանց համակիրների նկատմամբ: Բոլոր դեպքերում դրանք դիտվում են կամ քաղաքական գնահատական, կամ չեն էլ դիտարկվում ընդհանրապես, կարծես ոչինչ չի էլ եղել:
Այսօր Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասների մոտ ադրբեջանցի քաղաքական վտարանդիների ու ակտիվիստների կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ ուղղված բողոքի ակցիաներ են տեղի ունեցել` ընդդեմ հիջաբի արգելքի: Բողոքի դուրս եկած մարդկանց ձեռքին ալիևների ընտանիքի` կլանի սերունդների լուսանկարներն են, դրոշներ:
Համաշխարհային տնտեսական համաժողովի «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս-2026» նոր զեկույցը հարցեր է առաջադրում Հայաստանի զբոսաշրջության պետական քաղաքականության արդյունավետության վերաբերյալ։
Իվետա Տոնոյանն այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացի շուրջ իշխանությունները տեղեկատվական տեռորի են ենթարկում Գագիկ Ծառուկյանին՝ կեղծ լուրեր տարածելով, թե նա այն գնել է 200.000 ԱՄՆ դոլարով, այնինչ միայն 7 մլն դոլար եղել է «Արարատցեմենտի» պարտքը «ՀայՌուսգազարդին», որը մարել է Գագիկ Ծառուկյանը։
168.am-ի հետ զրույցում ասաց Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին այսօր դարձյալ տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։
Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը չէր մեկնաբանել ռուս պրանկերների և ազգությամբ թուրք ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այս զրույցը։ Միայն նշել էր, թե հայերը շատ են կենտրոնանում անձի ազգության վրա։ Փաշինյանը նաև առաջարկել է, որ նույն պրանկերները մի անգամ էլ կաթողիկոսի կամ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի անունից զանգահարեն ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին։
Երեկ և այսօր տեղի են ունեցել ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հոր՝ Վիլհելմ Կարապետյանի հիշատակի արարողությունները: Հայաստանի քաղաքական ու տնտեսական էլիտան ներկայացուցչական կազմով է մասնակցել դրանց:
Այդ թիրախները հիմնված չեն պետական ապարատի իրական կատարողական հնարավորությունների վրա, և զուտ PR տեխնոլոգիա է՝ «մեծածավալ վերափոխումների» պատրանք ստեղծելու համար։
Ադրբեջանի նախագահ Ալիևի, ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի վերջին հայտարարությունները և Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստան» հայեցակարգը լրիվ նույն բովանդակությունն ունեն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ 2024 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 21,7%, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 0,6%։ Նա նաև վստահություն հայտնեց, որ 2025 թվականի ցուցանիշներն ավելի բարենպաստ կլինեն։
2025 թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ նախագահի կողմից ստորագրվել և ուժի մեջ է մտել «Բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ օրենքը», որը հավակնում է լուծել ոլորտում տարիների, շատ դեպքերում՝ տասնամյակների ընթացքում կուտակված բազմաթիվ խնդիրներ։
Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ գիտաշխատողները շեշտում են՝ գիտական կադրերի ատեստավորումը պետք է լինի հավասար պայմանների և գիտական արդյունավետության գնահատման համատեքստում, մինչդեռ, այս առումով առկա են մտահոգություններ։
Սեպտեմբերի 12-ին Հռիփսիմե Ջեբեջյանի հետ զրույցի ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, տնային կալանքի մեջ գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը հանդես էր եկել առաջարկով՝ ուղղված խորհրդարանական ընդդիմությանը:
Օրերս Ազգային ժողովը հաստատեց կառավարության 2026-2031թթ. գործունեության ծրագիրը։ Սակայն այս փաստաթուղթը չի կարող համարվել նոր սկիզբ։
Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետն ապրիլին դիմել էր ռեկտորին, որ «Հայոց պատմություն» առարկան հանվի ուսումնական ծրագրից ու չդասավանդվի։
Իսկ որպեսզի քպ֊ականների օրենքներով լինի ամեն ինչ, պսակասրությունն անցկացրել է տիրադավների թելը թելող Տեր Հովհաննեսը, որ ծառայում էր Վայոց ձորում և որի մոտ առիթ ունեցել էր այցելել Սիմոնյանը նաև նախկինում։
Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող քաղաքական պրոցեսների հետևանքով, երբ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց, իսկ նրա ընտանիքին պատկանող խոշոր ընկերությունները կապարակնքվեցին, իշխանությունները ԲՀԿ առաջնորդին պատկանող ամենախոշոր ակտիվներից «Արարատցեմենտ»-ը տարան ՀԷՑ-ի ճանապարհով՝ նշանակելով կառավարիչ։
«Թող բոլորը՝ և՛ բարեկամը, և՛ թշնամին, իմանան ու հասկանան սա. մեր տարածաշրջանում պատմությունը նորից է գրվում: Թուրքիան պատմությունը կերտում է իր հետևողական, սկզբունքային և խաղաղասիրական քաղաքականության միջոցով։ Այլևս ոչ ոք չի կարող խոչընդոտել դրան։ Նրանք, ովքեր կարծում են, թե սադրանքների ու ծուղակների միջոցով կարող են կասեցնել Թուրքիայի և թուրք ազգի փառահեղ ընթացքը, հիասթափության են դատապարտված»:
Չենք բացառում, որ դեպքի պահին ռեկտորը մտահոգ է եղել ու մտացրիվ. ի վերջո, մեր տեղեկություններով՝ վերջերս Պետական վերահսկողության ծառայությունն է եղել ՇՊՀ-ում, փաստաթղթեր են տարել, ու դա ազդել է ռեկտորի վրա:
Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, մամուլի մի շարք հրապարակումներում իշխանական ֆեյքերի ֆաբրիկայի «ղեկավար» անունը ստացած Տարոն Չախոյանը 2021 թվականից նշանակվել էր Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Այսօր նա արդեն ՔՊ-ական պատգամավոր է։
Ներքին գործերի նախարարությունն իր հերթական առանց մրցույթի, հրատապ մեկ անձ ընթացակարգով գնումն է կատարել «Արտ լանչ»-ից՝ իրավաբանական անվանումը՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ։ Էլեկտրոնային գնումների հարթակից տեղեկանում ենք, որ կողմերի միջև «սննդի մատուցման» ծառայությունների պայմանագիրը կնքվել է հուլիսի վերջին։ Պայմանագրի գին է նշվել 72 միլիոն 204 հազար դրամը` շուրջ 196 հազար 178 դոլար։ Այս գումարի շրջանակում ՍՊԸ-ն պարտավորվել է հուլիսից դեկտեմբեր ծառայություններ մատուցել ոստիկանության ծառայողների համար։
«Ինչպես Ռուբեն Հայրապետյանը չմարսեց Խաչատուր Սուքիասյանից «Բջնին» վերցնելը, այնպես էլ Փաշինյանը չի մարսելու Ծառուկյանի գույքը խլելը։ Մանավանդ՝ այն դեպքում ուղղակի գործարանն էժան գնով էր վաճառվել, այս դեպքում խլում են՝ առանց մի դրամ մարդու ստեղծածի դիմաց վճարելու»:
«Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում սպասվում են լրացուցիչ զարգացումներ»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին այսօր Բաքվում Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, որ TRIPP նախագիծը դրանցից մեկն է։
Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը քիչ առաջ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Դավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականի պաշտոնում:
Հուլիսի 27-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և վեց բարձրաստիճան հոգևորականների՝ Նաթան, Հայկազուն, Մակար, Հովնան, Մուշեղ Սրբազանների վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը մուտք է արվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։