
Վանդալիզմ Եռաբլուրում. պղծել են նաև Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի գերեզմանները

Երեկ երեկոյան ֆեյսբուքյան հայկական տիրույթը փոթորկեց մի տեսանյութ, որում պատկերված էր, թե ինչպես են պղծվել Եռաբլուրում ննջող Ապրիլյան պատերազմի նահատակ մեր հերոսների գերեզմանաքարերը:
Ժողովուրդ տարածեք թող սաղ տեսնեն,որ Պիղծ մարդիկ ինչերեն անում Ապրիլյան պատերզամի հերոսների գերեզմանների հետ
Gepostet von Armen Eghiazaryan am Mittwoch, 31. Juli 2019
168.am-ի տվյալներով` տեսանյութը նկարվել է երեկ երեկոյան, ազատամարտիկ Մերուժան Յավրումյանի թոռան կողմից: Տեսանյութը նկարահանող անձն այն մասին, որ գերեզմանաքարերի վրա ինչ-որ թափթփուկներ ներկ են լցրել, տեղյակ է պահել պահակակետում, խառնվել են իրար, աղմուկ է բարձրացել:
Հերոսների գերեզմանաքարերի պղծմանն անդրադարձել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Մեկնաբանելով օգտատերերից մեկի գրառումը` նա գրել է. «Սա մի կողմից, Եռաբլուրում տղերքի նկարները ներկելը` մյուս կողմից: Էս ինչ թրքություն է գլուխ բարձրացնում»:
Նշենք, որ հուլիսի 20-ին Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ահազանգելով, որ Նուբարաշենի գերեզմանատանը սատանայապաշտական ծեսեր են իրականացվել:
Ցավոք այս ահազանգը որևէ մեկի կողմից պատշաճ ուշադրության չարժանացավ: