Դավիթ Անանյանի մորաքրոջ որդիները՝ ՊԵԿ պաշտոնյաներ

Մամուլը բազմիցս գրել է այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը (ՊԵԿ) իր ընկեր-բարեկամ-խնամիներով է լցրել համակարգը։

Անգամ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն ԱԺ ամբիոնից բարձրաձայնել էր այն մասին, որ շարունակ նույնաբովանդակ բողոքներ է ստանում Պետական եկամուտների կոմիտեում թափուր հաստիքների համալրման մրցույթների մասին։ Պարբերաբար տեղեկություններ են ստացվում այն մասին, որ այս կամ այն պաշտոնում ՊԵԿ-ում նշանակվել է Դավիթ Անանյանի մտերիմներից մեկը։

Հայտնի է, որ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության համալիր հարկային ստուգումների թիվ 6 բաժնի պետ Արամ Վազգենի Շաքարյանը ՊԵԿ նախագահի մորաքրոջ որդին է։

Ըստ մեր տեղեկությունների՝ Դավիթ Անանյանը հիմա էլ մորաքրոջ մյուս որդուն՝ Արամ Շաքարյանի եղբորն է աշխատանքի տեղավորել իր ղեկավարած գերատեսչությունում։

Արթուր Վազգենի Շաքարյանը նշանակվել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության տեղեկատվական և տեխնիկական անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ։

Այնինչ խոստացվում էր, որ իշխանափոխությունից հետո այլևս ԽԾԲ սկզբունքը չի լինելու աշխատանքի տեղավորման հիմնական ու գերակա պայման։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031