«հայ-ռուսական միջպետական համաձայնագրով գազի գինը երկարաժամկետ տեսանկյունից կանխատեսելի է մեր շուկայի համար, ինչը ոչ միայն կարող է խթան հանդիսանալ էներգատար արտադրությունների համար, այլ նաև մրցակցային առավելություններ ընձեռել արտադրողներին»:
«Իրականությունն այն է, որ Սամվել Կարապետյանը հաճախակի է այցելում Հայաստան, և սա հերթական այցերից մեկն էր: Այլ հարց է, որ մենք ունենք նորմալ, մարդկային հարաբերություններ շատ-շատերի հետ, և, ինչպես միշտ, առավել ևս՝ այս օրերին էլ եղել են անձնական հանդիպումներ: Քննարկումներ, բնականաբար, եղել են երկրում ստեղծված լարված իրավիճակի շուրջ, և մենք մշտապես և առհասարակ բոլոր խնդիրները միասնաբար լուծելու կողմնակից ենք»:
Այսօր Հանրապետության հրապարակում կայացած բացօթյա ասուլիսում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը անդրադառնալով Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հակամարտության շուրջ ծավալվող իրադարձություններին, ասաց. «Մաֆիան որքան էլ իր ներսում կռիվներ ունենա, մաֆիան մնում է մաֆիա»:
Քիչ առաջ կայացել է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: 168.am-ի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
168.am-ը ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին էր դիմել ճշտելու՝ արդյոք Սերժ Սարգսյանը ընդունելո՞ւ է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից քիչ առաջ բաց նամակով արված՝ դեմ առ դեմ հանդիպելու և «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» բովանդակության վերաբերյալ հարցեր քննարկելու առաջարկը:
Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը այսօրվա ասուլիսում հայտարարեց, թե ինքը որևէ դիմում չի գրել ԲՀԿ-ին անդամագրվելու համար:
«Չեմ ցանկանում մեկնաբանել Հայաստանի նախագահի ելույթը: Կասեմ, որ ես ինքս Ամերիկայի Միացյալ Նահանգների Լուիզիանա նահանգից եմ, որտեղ քաղաքական գործիչները հաճախ են պիտակներ կպցնում միմյանց: Եթե նախագահի կողմից առաջ է քաշվում ստուգումներ անցկացնելու պահանջ՝ կապված հարկերի հետ, ապա պետք է դրանք լինեն թափանցիկ և երկրի օրենքներին համապատասխան»:
Այցելելով Վլադիմիր Գասպարյանին, Ծառուկյանը, փաստորեն, ցույց է տալիս, որ նրա հրաժարականը պահանջել գոնե ԲՀԿ-ն չի պատրաստվում:
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը հայ հասարակությանը համախմբելու առումով ժամանակին է գրվել: Նրա դիտարկմամբ՝ առաջին անգամ պատմության մեջ այս փաստաթղթով Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցը դրվում է նման հիմքերի վրա: Ըստ նրա՝ այդ փաստաթղթի ստեղծումը գովելի է, և լավ կլինի, որպեսզի «իրար ծեծելու և գզվռտոցի փոխարեն՝ գան ընդհանուր համերաշխության, որ ունենք նման խնդիրներ»:
Պարզվում է՝ Ազատ Արշակյանի որդին նույնպես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսանող է: Եվ նա պնդում է՝ ինստիտուտը բարդակ չէ: «Պարզապես սպանության մեջ մեղադրվողներից մեկը՝ ինստիտուտի պետի տեղակալի որդին գուցե լկտիացել էր: Այդ տեղակալի մի որդին է պայմանագրային ծառայող է, մյուսն էլ կուրսանտ էր»,- նկատեց Ազատ Արշակյանը՝ հավելելով, թե Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը իդեալական ինստիտուտ է:
ԱԺ-ում Գյումրիի դեպքերի վերաբերյալ կազմակերպված լսումների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, թե Վալերի Պերմյակովը պետք է հանձնվեր հայ իրավապահներին բռնելուց հետո պետք է ռուս սահմանապահները հանձնեին իրավապահներին:
Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի կողմից սահմանում լարված իրավիճակը ստեղծումը՝ պատերա՞զմ, թե՞ սադրանք, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Սադրանք»:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պնդմամբ՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանության դեպքով ՀՀ քննչական կոմիտեն բազմաթիվ վարկածներ է քննում:
«Նրանք, ովքեր կազմակերպել էին այդ ջարդը, նրանք, ում մտքով անցել էր, որ կարելի է ոստիկաններին քարերով ծեծել, այդ մարդիկ պետք է գտնվեն ու պատժվեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով Գյումրիում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած դեպքերին:
Այսօր Եռաբլուրում լրագրողները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի ագրեսիվ պահվածը սահմանում: Ի պատասխան Սերժ Սարգսյանը հորդորեց դիմել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց խոսել Գյումրիում տեղ ունեցած ողբերգական սպանության մասին՝ ասելով. «Այն, ինչ ասված է՝ ասված է, ավելորդ եմ համարում որևէ մեկնաբանություն անելը»:
ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ԱԺ լսումներին հաջորդած քննադատություններին, ասաց. «Մենք հո չէի՞նք ուզում լսումներ կազմակերպել ԱԺ -ում, որ գայինք ու քննադատությունների արժանանայինք: Մենք նպատակ ունեինք հանրությանը, պատգամավորներին ցույց տալ, որ մեր և ռուս պատկան մարմինները ամեն ինչ ուզում են անել, որ Պերմյակովն իր արժանի պատիժը կրի»:
Այս տարվա սկզբին ՀՀ կառավարությունն «ազատվել» է Դիմումների և բողոքների քննարկման վարչության աշխատակից Նունե Պլուզյանից, ում տևական ժամանակ քաղաքացիները մեղադրում էին վաշխառության և խարդախության մեջ: Պլուզյանն այլևս Կառավարությունում չի աշխատում:
«Պետք չէ այս հրեշավոր հանցագործությունը վերածել քաղաքականության, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը հենց դա էլ ցանկանում են, քանի որ Ռուսաստանի միակ դաշնակիցը Հայաստանն է, իսկ Հայաստանինը` Ռուսաստանը»,- ասում է նա:
Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը այսօրվա ասուլիսում հայտարարեց, թե ինքը ցանկանում է, որպեսզի Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանից որքան հնարավոր է հեռու տանեն։
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Արտակ Շաքարյանն ասաց, որ Էրդողանի հայտարարությունն ամենևին էլ անակնկալ չէր, քանի որ այդ ծրագրերի մասին խոսվում էր արդեն 2 տարի: Ըստ նրա` այս ամեն արվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները ստվերելու և միջազգային մամուլի ուշադրությունը ոչ թե մեկ, այլ երկու իրադարձությունների վրա բևեռելու, այսինքն` Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներից ուշադրությունը շեղելու նպատակով: Ըստ թուրքագետի` կա մեկ այլ նպատակ ևս:
«Եթե Դուք Ձեր տարածքում ունեք արտասահմանյան զորքեր, ապա դա այն նախադրյալներից մեկն է, որի համաձայն՝ նման հանցագործություններ պատահելու են»,- ասաց Ալեքսանդր Գոլցը:
«Ես կարծում եմ, որ Թուրքիան այլևս չի ցանկանում միանալ Եվրոպական միությանը: Այո, Թուրքիան ցույց է տալիս, որ Թուրքիային ԵՄ-ին չմիացնելը վնասում է հենց Եվրոպական միությանը, և Թուրքիան այսօր այլևս հետաքրքրված չէ ԵՄ անդամակցության հեռանկարներով»,- ասում է նա:
«Լուրջ մարդիկ կան և՛ իշխանության մեջ, և՛ ոչ իշխանական համակարգում: Հիմա ժամանակն է, որ այդ մարդիկ իրենց տեսակետներն ավելի բարձր ասեն ու տուրք չտան լռելու, հարմարվելու գայթակղիչ տրենդին»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը:
«Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում օրերս հայկական Սրբուհի Ռիտա եկեղեցու հրթիռակոծումից հետո հայ համայնքը փորձում է շարունակել բնականոն կյանքը, թեև վտանգը կա միշտ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Բերիո թեմի մամլո քարտուղար, Սիրիայի Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական համայնքների ընդհանուր խոսնակ Ժիրայր Ռեիսյանը:
«Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը ես բացառում եմ, քանի որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար գինը չափազանց թանկ է: Լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում միջազգային ժամանակակից պահանջները միայն աճելու են»,- ասում է նա:
«Եթե մարդասպանը դատվի Հայաստանում, ապա կարելի է խոսել այն մասին, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, բայց վախենում եմ, որ այդպես չի լինի, և մարդասպանը կփոխանցվի Ռուսաստան, և այնտեղի արդարադատությունը կզբաղվի այդ հարցով»,- ասում է նա:
Գյումրիում տեղի ունեցածը ռուսական ռազմաբազայի հետ կապված առաջին ողբերգական դեպքը չէ, այն երրորդն է` 1999 և 2013թթ. ողբերգական դեպքերից հետո, որոնք, փաստորեն, սթափեցնող գործոններ չեն հանդիսացել ռազմաբազայի ղեկավարության համար:
168.am-ի հետ զրույցում Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Չետերյանը փորձեց համեմատել տարիներ առաջ` 2001 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Նյու Յորքում, և օրեր առաջ՝ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները:
168.am-ի հետ զրույցում Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը նշեց, որ սովորաբար Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազա ծառայության ուղարկելու համար ընտրվում են ամենակարգապահ և օրինակելի զինծառայողները: Ըստ նրա` այդպես եղել է և ԽՍՀՄ ժամանակաշրջանում, և ներկայում: