Մեծ Բրիտանիայի վարչապետը մերժել է ապրիլի 24-ին Երևան ժամանելու հրավերը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը՝ ներկայացնելով, թե ինչ մակարդակով է Մեծ Բրիտանիան ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի արարողություններին:
Քեթրին Լիչը նաև նշեց, որ շատ մտահոգ է հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում առկա լարվածությամբ, բոլոր այն սպանություններով և վայրագություններով, որոնք տեղի են ունենում:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին Ադրբեջանը բացարձակապես չի հարգում այդ խմբի աշխատանքը, ծաղրում է տարածած հայտարարությունները, ինչն էլ հանգեցրեց նրան, որ համանախագահները պարզապես հոգնեցին նույն հայտարարություններով դիմել Ադրբեջանին, թեև Ադրբեջանն իր հերթին՝ ցուցադրում է, որ ձանձրացել է ՄԽ-ից:
«Հայաստանն ու Ադրբեջանն իրավունք ունեն կազմակերպել իրենց հարաբերությունները ՌԴ-ի և ցանկացած այլ երկրի հետ այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Արևմուտքը չպետք է միջամտի: Մյուս կողմից՝ ոչ էլ ՌԴ-ն պետք է միջամտի այն հարցին, թե ինչպես են Հայաստանն ու Ադրբեջանը կազմակերպում իրենց հարաբերությունները ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և այլ կողմերի հետ»: