«ԼՂ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է կողմերի քաղաքական կամքը». Ռիչարդ Միլս

«ԼՂ հակամարտության կողմերի մոտ քաղաքական կամք պետք է ձևավորվի»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտկարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը՝ անդրադառնալով ՀՀ-ում սպասվող սահմանադրական բարեփոխումներին և այդ գործընթացում ընդդիմությանը տրվող հնարավորություններին:

Նա նշեց, որ ԱՄՆ մոտեցումն այն է, որ ՀՀ կառավարությունը պետք է ապահովի տարածք և հնարավորություն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ բաց քննարկումների համար: Նրա կարծիքով, երկու կողմերն իրենց տեսակետները ներկայացնելու հնարավորություն ունեն: «Մենք, ինչպես և մեր մյուս միջազգային գործընկերները, հետևում ենք ընթացքին, շփվում, խոսում ենք քաղաքացիական հասաակության կառույցների հետ, լսում ենք նրանց դիրքոոշումները՝ համոզվելու, տեղեկանալու, թե արդյոք նրանց համար հնարավորություն տրամադրվո՞ւմ է: Ես կարծում եմ, որ ՀՀ կառավարությունը գիտակցում է անհրաժեշտությունը, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքների արժանահավատությունն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ բաց, ընդգրկուն բանավեճ և կարծում եմ դա գիտակցվում ու ապահովվում է»,- նման հույս հայտնեց դեսպանը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանն ու միջնորդների ապարդյուն ջանքերին՝ նա ասաց, որ վերջին 25 տարիների ընթացքում ԼՂ հակամարտությունում ադրյունքի չհասնելը միջնորդների մեղքը չէ: Նրա հավաստիացմամբ՝ միակ լուծումը խաղաղ բանակցային լուծումն է, որը կապահովի բոլորի անվտանգությունը, ինչը պահանջում է քաղաքական կամք բոլոր կողմերից: «Միջնորդներն աշխատում են, որպեսզի ապահովեն միջավայր ու հարթակ, որը կամքի առկայւթյան դեպքում հնարավորություն կտա առաջ շարժվել: Իմ կառավարությունը, բոլոր մասնակիցները իրավամբ մտահոգված են բռնությունների աճով: Լարվածության այդ մակարդակն անընդունելի է և չի կարող շարունակվել: Դա պետք է ձևավորի քաղաքական կամք կողմերի մոտ, որպեսի խնդիրը լուծում ստանա: Ես վստահ եմ»,- ասաց դեսպան Միլսը:

Տեսանյութեր

Լրահոս