«Մենք զգում ենք մեր գործընկերոջ ուսը բոլոր հարցերում»

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հիմնական հարցերը: Այս մասին քիչ առաջ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ մամլո ասուլիսի ընթացքում: Նա նշեց, որ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների միջև հանդիպումները պարբերական բնույթ են կրում, ինչը բնական է, որովհետև Հայաստանն ու Ռուսաստանն ունեն գործընկերային և ռազմավարական հարաբերություններ:

«Մենք հանդիպում ենք ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում, ինչպես նաև միջազգային ֆորումների շրջանակներում: Սա ևս լավ հնարավորություն է քննարկել»,- ասաց Նալբանդյանը` խոսելով երկկողմ հարաբերությունների ինտենսիվության մասին: Նա նշեց, որ հանդիպման ժամանակ քննարկել են տարածաշրջանային, միջազգային հարցերը և միանշանակ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն ու այն ջանքերը, որոնք ներդնում է Ռուսաստանն ու համանախագահները: «Մենք բարձր ենք գնահատում այդ ջանքերը, որոնք ուղղված են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ»,- նկատեց նա:

Իր հերթին Լավրովը նշեց, որ բանակցությունների ընթացքում իրենց հաջողվել է քննարկել երկկողմ հարաբերություններում առկա հիմնական հարցերի ողջ սպեկտրը ՀՀ-ՌԴ  համագործակցությունը ինտեգրացիոն նախագծերում, ապա դրանց միջազգային օրակարգը: «Մենք զգում ենք մեր գործընկերոջ ուսը բոլոր հարցերում, որոնք պատահում են մեր երկրներում»,- ասաց Լավրովը: Վերջինս ասաց, որ դիտարկել են այն պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, որոնք ձեռք են բերվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի յոթին Մոսկվա կատարած այցի ընթացքում:

«Նշել ենք, որ այն, ինչ պայմանավորվել են նախագահները նաև ապրիլի 24-ին Երևանում, մայիսի 9-ին Մոսկվայում և սեպտեմբերի 7-ին իրականացվում է գուցե ոչ այնքան արագ որքան մենք ենք ցանկանում, բայց պատահում են օբյեկտիվ հանգամանքներ, ամեն դեպքում համագործակցությունը տալիս է շոշափելի արդյունքներ, շարունակվում է կարևոր ներդրումային պրոյեկտների իրականացումը այդ թվում վառելիքաներգետիկ ոլորտում»,- ասաց ՌԴ նախարարը:

Կարդացեք նաև

Անդրադառնալով օրերս ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովում ընդունված և ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգ մտցված ադրբեջանամետ զեկույցի մասին, նախարարը նշեց. «Մենք` Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան կտրուկ կերպով դեմ ենք, որպեսզի ԼՂ հակամարտությունը փոխարենը հետևողական, գործնական, համբերատար երկխոսության ,հարցը իսկապես բարդ է իր պատմությամբ, դուրս բերվի միջազգային հարթակներ, որոնք կարգավորմամբ չեն զբաղվում: Նրանց նման գործառույթ միջազգային հանրությունը չի տվել: Համանախագահներն աշխատում են կողմերի պայմանավորվածությունների հիման վրա, որոնք հաստատված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից` եռյակը լիազորված կոլեկտիվ միջնորդ է ԼՂ հակամարտության հարցում և ցանկացած կտրուկ արմատական գործողություն միայն վնասում են գործին, համանախագահների աշխատանքին, որոնք ակտիվ աշխատում են, ոչ միշտ հրապարակային և կողմերի հետ մ,շտական շփումների մեջ ենք և նախարարների, և մեր հատուկ ներկայացուցիչների մակարդակով»,- ասաց Լավրովը:

 

Տեսանյութեր

Լրահոս