«Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ամրապնդել են գործընկերությունը». ՀՀ-ում Գերմանիայի դեսպան

«Հայաստանն ու ՆԱՏՕ-ն գործընկերության շրջանակում խորացրել են իրենց համագործակցությունը»,- «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. նոր նպատակներ և հեռանկարներ» խորհրդաժողովի իր բացման խոսքում ասաց ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ՀՀ համագործակցությանը:

Խոսելով ՆԱՏՕ-ի գործընկերությանը Հայաստանի մասնակցության մասին՝ նա նշեց, թե  կողմերը կարողացել են խորացնել ու ամրապնդել իրենց համագործակցությունն ու գործընկերությունը 1992 թվականից սկսած: Ավելին, նրա խոսքով, Գերմանիայի զինված ուժերն իրենց աջակցությունն են ցույց տալիս հայաստանյան ուժերին, որոնք առաքելություն են իրականացնում Աֆղանստանում:

«Պայմանավորված ճգնաժամերով` ՆԱՏՕ-ի առջև մարտահրավերներ են ի հայտ գալիս: Ուստի փոփոխվող անվտանգության միջավայրը կփոխվի նաև հաջորդ գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունանա 2016 թվականի հուլիս ամսին»,- ասաց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը:

 

Տեսանյութեր

Լրահոս