«Արևմուտքի կողմից Անդրկովկասը գուցե ներգրավի Ռուսաստանի զսպման գործընթացում». Արեշևը` Երևանում

«Առանց ԼՂՀ իշխանությունների ԼՂ հակամարտության ոչ մի սկզբունքային հարց չի կարող լուծվել»,- «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը և կարգավիճակը, միջազգային նախադեպերի համատեքստում» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ այս մասին ասաց ՌԴ գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը:

Ռուսաստանցի վերլուծաբանը խոսեց աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մի քանի բացասական միտումների մասին: Ըստ նրա` առաջին միտումն իրավիճակի սրումն է ԼՂ հակամարտության շուրջ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ֆոնին:

Այդ սրման փուլերն, ըստ Արեշևի, մի շարք դեպքերում ուղեկցվում են հիմնականում արևմտյան միջնորդների կողմից` ԱՄՆ համանախագահի, փակ տեղեկատվական ճնշումներով առաջին հերթին հայկական կողմի նկատմամբ, որն, ակնհայտորեն դիտարկվում է, որպես թույլ կողմ և որպես կողմ, ում կարելի է ստիպել գնալ միակողմանի զիջումների:

Երկրորդ բացասական միտումը, վերլուծաբանի կարծիքով, Հայաստանում և Ադրբեջանում ներքաղաքական գործընթացներն են, որոնք անդրադառնում են ԼՂ հակամարտության ներկայիս իրավիճակի վրա: «Հայաստանում առաջին հերթին նկատի ունեմ սահմանադրական բարեփոխումները և այլ գործընթացները, որոնք չեն կարող չանդրադառնալ ԼՂՀ-ի վրա: Ադրբեջանում տեղի ունեցողը ևս չի կարող չանդրադառնալ մշտապես լսվող պատերազմական հռետորաբանության վրա, ոչ միայն հռետորաբանություն, այլև կոնկրետ թշնամական գործողություններ, որոնք հանգեցնում են իրավիճակի վատթարացման ոչ միայն շփման գծում, բայց նաև հայ-ադրբեջանական սահմանին»,- ասաց փորձագետը:

Կարդացեք նաև

Նա խոսեց նաև երրորդ միտումի մասին: «Աշխարհաքաղաքական առճակատման նոր շրջափուլի մասին եմ ցանկանում խոսել, որում կարող են ներգրավվել Հարավային Կովկասը կամ Անդրկովկասը՝ որպես երկրորդական ճակատ իրականացնելու այն ռազմավարությունը, որը Արևմուտքում անվանում են «Ռուսաստանի զսպում»: Հասկանալի է, որ հիմնական ճակատն այսօր Ուկրաինան է: Կարծում եմ, որ Ուկրաինայի և Նովոռոսիայի շուրջ իրադարձությունները բնականաբար չեն ավարտվել և հետագայում ևս օգտագործվելու են, Ուկրաինան հատկապես, ապակայունացնելու իրավիճակը Ռուսաստանում: Անկասկած, սիրիական ճգնաժամը ևս օգտագործվելու է, որպես գործիք Ռուսաստանին ներքաշելու մաքսիմալ երկարաձգված ռազմական գործողությունների հեռացված թատրոն մաքսիմալ ոչ շահավետ պայմաններով: Այստեղ պետք է մաքսիմալ կշռադատված որոշումներ կայացնել, որպեսզի խուսափել այն թակարդներից, որոնք մեզ համար դրվելու են»,- ասաց եկավ Արեշևը:

Մասնավորապես անդրադառնալով ԼՂ հակամարտթյանը` ռուսաստանցի վերլուծաբանն ասաց, որ հայկական կողմի համար կա մի կարմիր գիծ, որից այն կողմ ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ-ն, ինչն Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողությունների սանձազերծման կհանգեցնի: «Իրավիճակն այսօր սահմանային է, ակնհայտ է, որ ԼՂՀ ճանաչումը, որից Հայաստանը խուսափում է, այն լծակն է, որը Հայաստանը գործի կդնի իրադարձությունների անբարենպաստ զարգացման դեպքում: Այստեղ կարելի է ռուսական հայացքի հետ անալոգներ անցկացնել: Ռուսաստանի համար ուկրաինական և ղրիմյան հարցում կարմիր գիծ դարձավ հակասահմանադրական հեղաշրջումը Ուկրաինայում 2014թ., որը հանգեցրեց այդ երկրում կառավարման լծակների էքստրեմիստների համար, որոնք չէին թաքցնում իրենց ագրեսիվ մտադրությունները: Միջազգային նորմերին համապատասխան միջոցներ ձեռնարկվեցին, որոնց արդյունքներով ղրիմի բնակիչները որոշում կայացրեցին միանալ Ռուսաստանին: Ղարաբաղն ունի իր իրավաքաղաքական փաթեթը և համապատասխանաբար պատմություն, ԼՂՀ-ն անկախ պետություն է արդեն 25 տարի»,- նշեց Արեշևը` խորհուրդ տալով գործել զգույշ և որոշումներ կայացնել կշռադատված կերպով:

Նրա որակմամբ` իրավիճակը տարածաշրջանում բավականին լարված է և չպետք է առիթ տալ հակառակորդներին հերթական անգամ Հայաստանյան կողմին ինչ ինչ ապակայունացնող գործողությունների մեջ մեղադրելու համար, թեև տարբեր հարցեր կարող են քննարկվել և որևէ մեկը չի սահմանափակում ՀՀ քաղաքացիական հասարակությանն ու ՀՀ-ին, ԼՂՀ-ին հանդես գալ տարբեր նախաձեռնություններով և առաջարկներով այս մասին: «Համանախագահները պետք է հաշվի առնեն ԼՂՀ իշխանություններին, պետք է բանակցային սեղանին նստեցնեն: Առանց ԼՂՀ իշխանությունների համաձայնության չի կարող լուծվել հակամարտության ոչ մի սկզբունքային հարց և միաժամանակ այստեղ պաշտոնական Երևանը ստանում է բանակցային գործընթացում հավելյալ փաստարկներ»,- նման տեսակետ հայտնեց Արեշևը:

Տեսանյութեր

Լրահոս