«Հայաստանի որոշումն էր Ասոցացման համաձայնագիրը զոհաբերելը և միանալ ԵՏՄ-ին»

«ՀՀ-ԵՄ մեկնարկելիք բանակցություններն ամենաքիչը սահմանափակում են նախորդիվ կայացված որոշման վնասները»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով հարցին, թե ինչպես է հնարավոր համադրել քաղաքական հարաբերությունները Եվրոպական միության հետ, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության ներքո նպատակ ունի մեծ քաղաքական պրոյեկտ զարգացնել:

Ռիչարդ Կիրակոսյանը պնդմամբ՝ հնարավոր է: «Եթե դիտարկենք Եվրասիական տնտեսական միության կերպարանափոխությունն, ապա կարևոր է հասկանալ, որ առանց Ուկրաինայի այն շատ ավելի պակաս գրավիչ, պակաս արդյունավետ, Պուտինի համար պակաս քաղաքական դարձավ: Սա միաժամանակ նշանակում է, որ Հայաստանը շատ ավելի ազատ է ԵՄ-ի հետ քաղաքական, որոշ տնտեսական հարցերում և ոլորտներում, որոնք ԵՏՄ-ից դուրս են մնացել, ասոցացումը խորացնելու հարցում: Ուստի սա բնական դիրքորոշում է: ԵՄ-ն ամենաառաջին ներդրողն է Հայաստանում ավելի շատ, քան Ռուսաստանը, ՀՀ կառավարության առաջին դոնորն է:

Այսինքն` սա բնական իրավիճակ է: Հայաստանի որոշումն էր Ասոցացման համաձայնագիրը զոհաբերելը և միանալ ԵՏՄ-ին, ինչն անբնական քայլ էր, բայց սա ուղղում կամ ամենաքիչը սահմանափակում է նախորդիվ կայացված որոշման վնասները»,- նշեց նա:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս