«Եթե ունենանք հանրաքվե, ինչպիսին վերջին տարիների ընտրություններն էին, ավելի վատ արդյունքներ ենք ունենալու կառավարման որակի առումով». սահմանդրագետ
«Սահմանադրական փոփոխությունը կառավարման որակի հետ կապ չունի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գաբրիել Բալայանը։ Նա նշեց, որ կառավարման որակը կախված կլինի սահմանադրական հանրաքվեի կազմակերպումից։ Ըստ նրա՝ եթե ունենանք այնպիսի հանրաքվե, ինչպիսին ունեցել ենք վերջին տարիների ընթացքում, ապա միանշանակ շատ ավելի վատ արդյունքներ է ունենալու Հայաստանը կառավարման որակի առումով։ Իսկ եթե, Բալայանի խոսքով, իսկապես հաջողվի ունենալ օրենքին համապատասխան ընտրություններ, ապա կառավարման համակարգը կփոխվի։
«Ես կառավարման որակի փոփոխությունը կապում եմ բացառապես ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ։ ՍԴ փոփոխությունները պետք չէ դիտարկել, որպես բոլոր հարցերը լուծելու միջոց։ ԱՄՆ Սահմանադրությունը շուտով 250 տարեկան կլինի, Գերագույն դատարանի յուրաքանչյուր որոշում ընկալվում է, որպես Սահմանադրության փոփոխություն և պետք է դա ընկալել, որպես առկա մեխանիզմ։ Ամեն օր գուցե սահմանադրություն գրվի և փոփոխությունները պետք չէ կապել Սահմանադրության փոփոխությոն հետ»,- ասաց սահմանադրագետը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: