
Լոուրենս Բրոերս. Հայաստանի համար այլընտրանք չեմ տեսնում

«Վերջին տարիներին շփման գիծը դարձել է «բեմահարթակ», վատ լուրերի և լարվածության աղբյուր, ինչը ներքին լսարանների աչքում ստվերում է այն ամենն, ինչ տեղի է ունենում խաղաղության գործընթացում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լոնդոնի «Հաշտեցման ռեսուրսներ» խաղաղասիրական կազմակերպության Կովկասյան ծրագրի նախկին ղեկավար, քաղաքագետ Լոուրենս Բրոերսը` անդրադառնալով ԼՂՀ-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած վերջին ողբերգական միջադեպին:
Անգլիացի փորձագետը կարծիք հայտնեց, թե շփման գծում զինադադարի խախտումները հակամարտությունն օրակարգում պահելու լավագույն միջոցն են, ինչը նա վերագրել է թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմին: Բրոերսի կարծիքով` դրանով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն ամրապնդում են իրենց կարգավիճակն ու լեգիտիմությունը միջազգային դիվանագիտական շրջանակներում: Իսկ հարցին, թե արդյոք ճի՞շտ է այդպիսի միջադեպերից հետո Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելը, նա պատասխանեց. «Իհարկե, այսպիսի դեպքը բանակցությունների համար անբարենպաստ մթնոլորտ է ստեղծում, բայց ես Հայաստանի համար այլընտրանք չեմ տեսնում»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի համարում: