«Սրա հոմանիշը Եվրասիական ինտեգրման ուղղությամբ քայլելն է: Ուրեմն սա քայլ է` թելադրված ստատուս քվոյի պաշտպանությամբ, այս առումով` լրիվ սպասելի, հերթական քայլ: Եվրասիական միություն նախաձեռնած Ռուսաստանը` որպես ցարական Ռուսաստան-բոլշևիկյան Ռուսաստան-Նոր Ռուսաստանի իրավահաջորդ, ուրիշ ի՞նչ գործիք ուներ-ունի. ճնշելն է… Սապոգը որ չես հանում, ինչի՞ համար է, եթե ոչ ցեխի մեջ ապրելու, ապրել տալու, ճզմելու»:
Ստեփան Սաֆարյանը դժգոհություն հայտնեց նաև եվրոպացի պաշտոնյաների կապակցությամբ: Նա նշեց, որ եվրոպական պաշտոնյաները ասում են, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունն անակնկալ էր իրենց համար, սակայն, ըստ Ստեփան Սաֆարյանի, իրականում եղել են նախանշաններ, որ եվրոպական ինտեգրացիայի ուղղությամբ լինելու է հետքայլ:
Հայաստանի իշխանությունները երկիրը հասցրել է մի այնպիսի հանգրվանի, որ ոչ միայն վտանգի տակ է Հայաստանի ինքնիշխանությունը, քանի որ մենք ակնհայտորեն այն զիջում ենք, այլ նաև ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու, ռազմավարական գործընկերներ ինքնուրույն ընտրելու Հայաստանի տարրական իրավունքը, որովհետև այսուհետ Հայաստանին պիտի ասեն, թե նա ում հետ ընկերություն անի, ում ինչ տա և այսպես շարունակ: Սա չափազանց վտանգավոր է:
Տղան և աղջիկը շատ լավ ընկերություն են անում և այդ աղջիկը որոշում է, որ ուզում է նաև ընկերություն անել մեկ ուրիշ տղայի հետ։ Եվ այդ պարագայում, երբ տղան տեսնում է, որ ինքն ընտրության առջև է կանգնած, նա պարտադրում է՝ կամ իր հետ պետք է լինել կամ նրա հետ։ Ստիպված այդ աղջիկը պետք է ընտրություն կատարի, միաժամանակ երկուսի հետ չի կարելի ամուսնանալ։
«Բայց մի այլ բան ասեմ. ռուսը չլինի, լինի մոզամբիկցի կամ պակիստանցի մեկը, եթե իր զինվորներն են պաշտպանում մեկ այլ երկրի սահմանը, իր երեխաների արյունով է պաշտպանվում մեկ այլ երկրի սահմանը, նշանակում է` այդ սահմանում պետություն չկա: Իր երեխաները հենց այնպես չեն գնում` կանգնեն սահմանին»:
Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմացից բերման են ենթարկվել 10 քաղաքացիներ, ովքեր ցանկանում էին մասնակցել Երևանի ավագանու հերթական նիստին:
Երբ էդ Գլազյևն ինձ նմանի հետ շփվի, նա կհամոզվի, որ ինքն ընդհանրապես ապուշ է, ոչ միայն ապուշ է, եթե ինձ նման մարդու հետ շփվի, իմ կողքը զգաստ կկանգնի:
Ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ ինտեգրացիան ենթադրում է լծակների ավելացում, ո´չ, լծակները հանձնում ես որևէ վերպետական կառույցի` մասամբ կամ ամբողջովին…Նույնիսկ եթե այդ պայմաններում ընդունում ենք Ռուսաստանի թելադրած կանոնները և մտնում ենք ինչ-որ վերպետական կառույցի մեջ, մենք իսկապես զրկվում ենք բազմաթիվ լծակներից: Գուցե Սերժ Սարգսյանի համար սա կարևոր չէ…
«Մենք սկզբունքորեն դեմ ենք որևէ ինտեգրացիայի` դրանք համարելով Հայաստանի ինքնիշխանությունը էապես սահմանափակող հանգամանքներ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը:
Նախախորհրդարանի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Դմիտրի Հարությունյանն ազատ է արձակվել: Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց Նախախորհրդարան շարժման համակարգող Գարեգին Չուգասզյանը:
«Սա ուղղակի նշանակում է, որ Սուրեն Խաչատրյանը բարձր մակարդակով լուծել է իր հարազատների խնդիրները և պատիժ չի կրելու»,- 168.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի` Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ կալանքը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀՀ ՊՆ քննչական վարչության որոշման մասին լուրը:
Այսօր բողոքի հերթական ակցիան տեղի ունեցավ Երևանում` Փակ շուկայի խնդրին նվիրված: «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից»հասարակական շարժման նախաձեռնող խումբը, որն իր երթը սկսեց ՀՀ մշակույթի նախարարության մասնաշենքի մոտից և ավարտեց Փակ շուկայի մոտ:
Այսօր Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնությունը Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության դիմաց հանդես եկավ հայտարարությամբ` ի նշան աջակցության Սիրիայի եղբայրական ժողովրդին:
Չեմ կարծում, որ Եվրամիությունը կշարունակի մեզ համարել հուսալի գործընկեր, ո՛չ, այս գործընթացում մենք մեզ ոչ հուսալի գործընկերոջ պես պահեցինք: Կցանկանա շարունակել, լավ կլինի, կփորձենք, կաշխատենք: Ի վերջո, աշխարհն այս ամենով չվերջացավ: Ասոցացման պայմանագիրը կարելի է նախաստորագրել ոչ թե Վիլնյուսում` նոյեմբերին, այլ, ասենք, Բրյուսելում` հունվարի 6-ին:
«Բաղրամյան 26-ը երբեք Հայաստանը չի կառավարել և չի կարող կառավարել»,- այսօր Ազատության հրապարակում` ազատամարտիկների ամենշաբաթյա հանրահավաքին, հայտարարեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, ով հիմնականում խոսեց Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական վիճակի մասին` հատկապես Մաքսային միություն մտնելու` Սերժ Սարգսյանի հայտարարության ֆոնի վրա:
Ռուսաստանի ճնշումն իր ռազմավարական գործընկերոջ վրա հարված է Հայաստանի անկախությանը և ինքնիշխանությանը: Սա նաև ցույց է տալիս Հայաստանի իշխանության թուլությունը, որովհետև նա այսքան հեշտությամբ է տեղի տալիս:
«Եթե հանկարծ մուսուլմանական ծայրահեղական իշխանությունները Սիրիայում գան իշխանության, ապա այնտեղ ալավիներին անմիջապես մորթելու են և ձեռքի հետ` բոլոր այլադավաններին, այդ թվում նաև սուննիներին»,- այսօր «Մեդիա կենտրոնում» Սիրիայի խնդրի վերաբերյալ հրավիրված քննարկմանն ասաց Սիրիայում ՀՀ նախկին դեսպան, արևելագետ Դավիթ Հովհաննիսյանը:
Մեր հարցին՝ ամեն դեպքում Սերժ Սարգսյանն իրավունք ունե՞ր առանց հասարակական քննարկման և առանց որևէ հայտարարության Հայաստանի անունից հայտարարել նման որոշման կայացման մասին, Արման Նավասարդյանը պատասխանեց կարճ և հստակ՝ «ո՛չ»:
«Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանն անընդունելի է, որովհետև դա հակասում է ՀՀ սահմանադրությանը»,- ասում է Ալեքսանդր Արզումանյանը
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, արձագանքելով այս ուշագրավ տեղեկությանը, 168.am-ին ասաց. «Եվրոպացիների հետ երդում են ուտում, որ Ասոցացման համաձայնագիրն են ստորագրելու, իսկ հիմա Ռուսաստանում, փաստորեն, հայտարարում են, որ Հայաստանը Մաքսային միություն է մտնելու, ուտի, կարծում եմ, ճիշտ կլինի, որ սպասենք հետագա զարգացումներին»:
«Հարված կլինի, սկզբունքորեն որոշումն ընդունված է»,- մեզ հետ զրույցում ասաց Մոսկվայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին` ի պատասխան հարցին` կլինի՞ հարված Սիրիային ամերիկյան ուժերի կողմից, թե՞ ոչ:
«Հարված կլինի, սկզբունքորեն որոշումն ընդունված է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին` խոսելով արևմտյան, առաջին հերթին`ամերիկյան ուժերի կողմից Սիրիայի վրա հնարավոր հարձակման հարցի վերաբերյալ:
Երբ մի պետության ղեկավարը դառնում է մի ուրիշ պետության ղեկավար, նա սկսում է ավտոմատ ղեկավարել իր նախկին ենթականերին, և այդ տրամաբանությունը սկսեց ամրապնդվել: Դա շատ ցավալի փաստ էր: Անձի խնդիրը չէ, եթե պատերազմի տարիների մամուլը թերթեք, չեք գտնի մի փաստ, որ Հայաստանը խառնվել է Լեռնային Ղարաբաղի որևէ հարցին:
Ըստ նրա` այն հարվածները, որ պատրաստում են իրականացնել ամերիկյան ռազմածովային ուժերը Սիրիայի ուղղությամբ, կարող են ունենալ անկանխատեսելի հետևանքներ:
Եթե չկա ընտրական մեխանիզմը, ցանկացած կառավարման համակարգ նույնն է դառնում: Բայց այստեղ հարցն այն է, թե դրանցից ո՞րն է ավելի շատ մրցակցային պայմաններ ապահովում:
«Որպես իրավաբան` կարող եմ ասել, որ, զուտ իրավագիտական տեսանկյունից, խորհրդարանական համակարգը ժողովրդավարության ավելի մեծ պոտենցիալ ունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Վահե Ստեփանյանը` խոսելով Հայաստանի կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ քննարկումների թեմայով:
«Այժմ հարցն այն է, թե արդյոք կմերվե՞ն Ռուսաստանին այս ներգաղթյալները, առանց որոնց ո´չ Մոսկվան, ո´չ Ռուսաստանը այսօր ուղղակի չի կարող: Սա իրոք հետաքրքիր հարց է: Իմիջիայլոց, այդ, այսպես ասած, «կովկասաֆոբիան» և, ընդհանրապես, «միգրանտաֆոբիան» հասարակության աչքերում չի բաժանվում ներքինի և արտաքինի, ավելին` մինչ օրս Հյուսիսային Կովկասից ներգաղթողները, ովքեր երկրի ներսից են, ավելի մեծ ատելություն են առաջացնում, քան, օրինակ, ղրղզները…»:
«Սիրիան իր հետ կբերի խնդիրներ նաև Լիբանանում (ես դա էլ եմ գրել, և ցավում եմ, որ ճշմարիտ դուրս եկավ), որոնք հիմա էլ կան, հասկանալի է, որ այդ քաոսը կշարունակվի: Մեզ` հայերիս համար շատ վատ վիճակ է սպասվում, որովհետև թե՛ Սիրիան, թե՛ Լիբանանը մեզ համար կարծես երկրորդ հայրենիք են. այնտեղ շատ մեծ քանակությամբ և լավ կազմակերպված գաղութներ ունենք»:
«Հայաստանը ոչինչ չի կարող անել, Հայաստանն իր ներքին խնդիրները չի կարողանում լուծել` Կոմիտաս 5, քաղաքապետարան… Հայաստանը չունի ո´չ էլիտա, ո´չ էլ համապատասխան իշխանություն, որոնք պիտի գործողություններ կատարեն, ո´չ էլ փորձագիտական այդպիսի միտք, որը կարողանա գաղափարախոսական առումով ազդեցություն ունենալ:
Իշխանությունը, կարծես թե, իրավահաջորդի շատ լուրջ խնդիր ունի, և այդ պատճառով` միգուցե Սերժ Սարգսյանի համար ամենացանկալի տարբերակն այն է, որ փոխարինվի կառավարման համակարգը, և նա նախագահից անցում կատարի դեպի ուժեղ վարչապետական իշխանություն: