Երվանդ Բոզոյան. Փաստորեն Հայաստանին ամուսնացրին, որովհետև նա փորձում էր խաղեր տալ մյուսի հետ

«Մեզ միշտ թվացել է, թե մենք պապա ենք ընտրում, իշխանության խնդիրը իշխանություն պահելն է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց կառավարման փորձագետ, Նախախորհրդարանի անդամ  Հարություն Մեսրոբյանը՝ խոսելով Մաքսային միությանը  Հայաստանի անդամակցության մասին։

Ըստ նրա՝ Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի դերը գնալով մեծանում է, ինչը նշանակում է, որ Հայաստանն օբյեկտիվորեն կարող է դառնալ գործոն և սուբյեկտ։ Սակայն, հակառակ դրան՝ մենք մտնելով այս  կամ այն կառույցի մեջ գցում ենք մեր կագավիճակը և մնում ենք օբյեկտ։ Հարություն Մեսրոբյանը միանշանակ սխալ է համարում ցանկացած միավորման մեջ մտնելը։ Հարցին՝ արդյոք իշխանությունները չեն գիտակցո՞ւմ այս ամենը, նա պատասխանեց. «Իշխանության գիտակցումը սկսվում և ավարտվում է իշխանություն պահելով»։

Իսկ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նշեց, որ Մաքսային միության գաղափարը նոր չէ և Հայաստանը նախկինում էլ է ստացել առաջարկներ՝ մտնելու Մաքսային միություն։  «Ես ուզում եմ պնդել, որ  Մաքսային միության հետ կապված պրոբլեմը սկսվեց այն ժամանակ  երբ նա փորձեց ինտեգրվել այլ ճանապարհով։ Այսինքն՝ Ռուսաստանի կողմից  ճնշումը  հակազդեցությունն էր նրա, որ Հայաստանը փորձում էր գնալ եվրոպական ճանապարհով։

Եթե Հայաստանը չգնար եվրոպական ճանապարհով՝ մեզ ոչ ոք չէր ստիպի, որ մենք մտնեինք Մաքսային միություն»,- ասաց Երվանդ Բոզոյանը։ Քաղաքագետը դա համեմատեց այն իրավիճակի հետ, երբ մի աղջիկ փորձում է ընկերություն անել միանգամից երկու տղայի հետ։

Կարդացեք նաև

«Տղան և աղջիկը շատ լավ ընկերություն են անում և այդ աղջիկը որոշում է, որ  ուզում է նաև ընկերություն անել մեկ ուրիշ տղայի հետ։ Եվ այդ պարագայում, երբ տղան տեսնում է,  որ ինքն ընտրության առջև է կանգնած, նա  պարտադրում է՝ կամ իր հետ պետք է լինել կամ նրա հետ։ Ստիպված այդ աղջիկը պետք է ընտրություն կատարի, միաժամանակ երկուսի հետ չի կարելի ամուսնանալ։ Բայց Հայաստանը, կոպիտ ասած, ամուսնությանը պատրաստ չէր. ոչ մեկի, ոչ էլ մյուսի հետ։ Եվ փաստորեն Հայաստանին ամուսնացրին, որովհետև նա փորձում էր խաղեր տալ մյուսի հետ։ Իսկ այս պարագայում՝ դա օբյեկտիվորեն Հայաստանին շահավետ չէր»,- ավելացրեց Երվանդ Բոզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս