Ակտիվիստ Դմիտրի Հարությունյանն ազատ է արձակվել

Նախախորհրդարանի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Դմիտրի Հարությունյանն ազատ է արձակվել: Այս տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց Նախախորհրդարան շարժման համակարգող Գարեգին Չուգասզյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Արաբկիր և Քանաքեռ –Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լյովա Խաչատրյանը ընդունել էր որոշում` քաղաքացիական ակտիվիստ, Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանի նկատմամբ  խափանման միջոցը որպես կալանք կիրառելու վերաբերյալ: Ակտիվիստին մեղադրանք էր  առաջադրվել ՀՀ  Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելը: Դմիտրի Հարությունյանը բերման էր ենթարկվել օգոստոսի 31-ին` Կոմիտաս 5 հասցեում կատարվող շինարարության դեմ բողոքի ակցիայի ժամանակ:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30