ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարանում է
ՀՀ երրորդ նախագահ, վատնման գործով մեղադրյալ Սերժ Սարգսյանը դատարանում է: Սերժ Սարգսյանին դատարանում դիմավորեցին հոտնկայս՝ «հե-րոս», «նա-խա-գահ» վանկարկումներով:
Տեղեկացնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետի հատկանիշներով՝ այն բանի համար, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։
Մինչ դատարան մտնելը ՀՀ երրորդ նախագահը դատարանի դիմաց ողջունեց իրեն դատարանի դիմաց սպասող աջակիցներին և շնորհակալություն հայտնեց եղանակային նման պայմաններում դատարանի դիմաց լինելու և իրեն աջակցելու համար:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում