Օրեր առաջ Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի մասնակցությամբ քաղաքացիներին ծեծի ենթարկելու մասին լուրերը շատ արագ տարածվեցին համացանցում: Դեպքի մասին ապրիլի 7-ին առաջինն ահազանգել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:
«Մեկ անգամ չէ, որ ներկայացրել ենք գրավոր դիմում ՌԴ դեսպանություն: Մեզ ամեն անգամ ասում են, որ իբրև թե ՌԴ բոլոր սահմանները փակ են: Սրա հետ մեկտեղ՝ նրանք չեն կարողանում կազմակերպել Վրաստանի տարածքով մեր մուտքը դեպի Ռուսաստան»։
Ռուսաստանի Դաշնության մոտ 300 քաղաքացի արտակարգ դրության պատճառով չեմ կարողանում վերադառնալ իրենց տուն, քանի որ Վրաստանը արգելել է իր տարածքով ՌԴ քաղաքացիներին մեկնելու Ռուսաստան:
Կորոնավիրուսի ֆինանսական հետևանքների չեզոքացմանն ուղղված՝ կառավարության առաջարկած հակաճգնաժամային ծրագրերի զգալի մասը ֆիզիկական և իրավաբանական անձանց ուղղորդում է դեպի ֆինանսական կառույցներ: Շատերն են պնդում, թե կառավարությունը բիզնեսին դրդում է դիմել նոր վարկերի, ինչն էլ հետագայում կարող է ավելի լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել բիզնեսին:
Մենք միշտ ասել ենք և շարունակում ենք պնդել, որ մեզ մոտ արտարժույթի շուկան կամ փոխարժեքը, ըստ էության, «ազատ լողացող» է: Կենտրոնական բանկը միջամտում է արտարժույթի շուկային միայն ծայրահեղ դեպքերում՝ հարթեցնելու համար պոտենցիալ կամ հնարավոր խիստ տատանողականությունը շուկայի:
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը «կայուն»-ից «բացասական»-ի վերանայումը նման գլոբալ ճգնաժամի դեպքում սպասված երևույթ է: Նման տեսակետ այսօր հայտնեց Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը:
Ընթացակարգի համաձայն՝ քրեական գործը պետք է ուղարկվի դատավոր Կարեն Ֆարխոյանին, որը գործը պետք է վարույթ ընդունի և որոշի՝ միացնե՞լ քրեական գործերն իրար, թե՞ ոչ:
Այսօր առավոտից բողոքի ակցիա իրականացնող «ՄՈՒԱՏ» ՍՊԸ-ի աշխատակիցները, կամ, այլ կերպ ասած, Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի ավելի քան 200 աշխատակից, որոնք կորոնավիրուսով պայմանավորված՝ հարկադիր պարապուրդի են մատնվել, և ինչպես նշում են՝ չունեն ապրելու հնարավորություն, խնդրում էին իրենց ներառել կառավարության առաջարկած ծրագրերից որևէ մեկի մեջ, կամ առանձին ծրագիր մշակել հենց վարորդների համար:
Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի «ՄՈՒԱՏ» ՍՊԸ-ի վարորդները, որոնք արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ մոտ մեկ ամիս է՝ հարկադիր պարապուրդի մեջ են, այսօր բողոքի ակցիա էին իրականացնում: Ակցիա իրականացնող վարորդները պնդում են, որ 200-ից ավելի վարորդներ, որոնք պարապուրդի մեջ են, այս ընթացքում աշխատավարձ չեն ստացել, իսկ կառավարության առաջարկած սոցիալական աջակցության ծրագրերից որևէ մեկն իրենց չի վերաբերում: Նրանք առաջարկում են իրենց ներառել կառավարության մշակած ծրագրերից որևէ մեկի մեջ, կամ առանձին ծրագիր նախատեսել հենց վարորդների համար:
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացրած դատական հայցով առաջին դատական նիստը պետք է տեղի ունենար վաղը՝ ապրիլի 14-ին:
2019թվականի դեկտեմբերի 19-ին «ժողովուրդ» օրաթերթի աշխատակիցները խմբագրությունը հայտնաբերել էին տակնուվրա եղած վիճակում: Այդ գիշեր ինչ-որ անձինք մտել էին խմբագրություն, տակնուվրա արել այն, սակայն ձեռք չէի տվել ո՛չ այնտեղ գտնվող թանկարժեք գույքին, ո՛չ խմբագրությունում եղած գումարին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական վիճակի, անհրաժեշտ փաստաթղթային հիմքերի և աշխատանքի վերադառնալու ժամկետների մասին տեղեկություն ստանալու համար 3-րդ անգամ դիմել է Երևան քաղաքի առաջին ատյանի դատարան:
2019 թվականի դեկտեմբերի 24-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղի ձկնաբուծարանում ծավալվող իրադարձությունները լուսաբանելու նպատակով նկարահանելիս «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրող Արթուր Հակոբյանի և նույն հեռուստաընկերության օպերատոր Սիմիկ Մայիլյանի մասնագիտական օրինական գործունեությունը որոշ մարդիկ փորձել էին խոչընդոտել:
Ես մարդկանց խոսքերը չեմ վերլուծում: Ես իրավիճակն եմ ներկայացնում:Այս պահին թիվ մեկ խնդիրը հոգեբանական և ֆինանսական վիճակի վատթարացման կանխարգելմանն ուղղված քայլերն են: Պարզեցինք, որ առաջինն ընդհանրապես չի արվում, էլ ի՞նչ կապ ունեն խոսքերը:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի՝ սուտ մատնություն կատարելու մասին քրեական գործով կամ, ինչպես հանրության շրջանում ընդունված է ասել՝ «իկրայի գործով» դատական առաջին նիստը նշանակվել է ապրիլի 20-ին:
Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում շատ քաղաքացիներ այս օրերին չեն աշխատում, հետևաբար՝ չունեն գումարի աղբյուր: Կորոնավիրուսի սոցիալական հետևանքները չեզոքացնելու համար կառավարությունը հինգ ծրագիր է առաջարկել, սակայն այդ ծրագրերը չեն առնչվում ֆինանսական խնդիրների առաջ կանգնած բոլոր քաղաքացիներին:
Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մարդիկ ստիպված իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում են սոցիալական ցանցերում, երբեմն էլ՝ այս օրերին ավելի հաճախ ենք հանդիպում խաբեությունների, լսում կիբեր-հարձակումների մասին:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմն ապրիլի 8-ին ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը: 168.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
Ապրիլի 6-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում օգտատերերից մեկի հարցին պատասխանելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե ավելի տրամաբանական է համարում, որ Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարի ոչ թե դոլարով, այլ ռուբլով: Վարչապետը փոխանցել էր, որ այդ հարցի մասին խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 6-ին ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
Լրագրողի հարցին, թե արդյոք դա պայմանավորված է տրանսֆերների ծավալների մեծացմա՞մբ, Կենտրոնական բանկի կողմից շուկա նետվող արտարժույթի մեծացմա՞մբ, թե՞ պարապուրդի արդյունքում մարդկանց եկամուտի նվազման հետ կապված դրամի դեֆիցիտով, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց՝ «որպես քաղաքացի»: Նա նախ ասաց, որ կարծում է, որ նշված երեք գործոնը միասին պայմանավորում են դրամի կայունացումը, ապա ավելացրեց.
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանը 60-ն անց է, ունի առողջական խնդիրներ, այսինքն, միաժամանակ ներառված է նոր տեսակի կորոնովիրուսի հետ կապված մի քանի ռիսկային խմբում, սակայն գտնվում է քրեակատարողական հիմնարկում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Քրեակատարողական ծառայության դեմ հայցեր է ներկայացրել վարչական և քաղաքացիական դատարաններ:
Հայաստանի նախկին փոխվարչապետ, տնտեսագետ Վաչե Գաբրիելյանն օրեր առաջ իր հարցազրույցներից մեկում խոսել էր կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ իրավիճակի պայմաններում պետական պարտքի ավելացման անհրաժեշտության մասին:
Աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ շատ երկրներ բնակչությանն ազատել են կոմունալ ծախսերը վճարելու պարտավորությունից:
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված կառավարության 9-րդ ծրագրով՝ այն ընտանիքները, որտեղ կա 0-18 տարեկան երեխա, և որտեղ երկու ծնողները չունեն գրանցված աշխատանք, միանվագ մեկանգամյա աջակցություն կարող են ստանալ՝ յուրաքանչյուր երեխայի համար՝ 26.500 դրամ:
Կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար կառավարությունը տասն աջակցության ծրագիր է ներկայացրել, որոնք ուղղված են սոցիալական և տնտեսական հարցերի կարգավորմանը:
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար կառավարության երեք ծրագիր է ներկայացվել: Առաջին միջոցառման համար շահառուին ընտրում է ֆինանսական կազմակերպությունը՝ հիմքում դնելով տնտեսվարողի բարվոք վարկային և հարկային քաղաքականությունը, և արդեն չորս օր է՝ փաստացի իրականացվում է:
«Այսինքն՝ այս երկու ծրագրերը շատ նման են միմյանց, և այս ծրագրերի շահառուները կարող են նաև կրկնվել: Ծրագրի շահառու հանդիսանո՞ւմ է քաղաքացին, թե՞ ոչ, կարող է ստուգել արդեն գործարկված օնլայն ssa.am կայքում: Այսինքն՝ հասկանալու համար, թե իրեն վերաբերո՞ւմ է այս ծրագիրը, թե՞ ոչ, կարող է այդ կայքի միջոցով մուտքագրել իր տվյալները և ճշտել, որտեղ նշված է այն բանկը, ուր կարող է մոտենալ քաղաքացին՝ անձը հաստատող փաստաթղթով, և ստանալ աջակցությունը»,- ասաց Զարուհի Բաթոյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, անդրադառնալով վաղվանից մեկնարկող 7-րդ ծրագրին, որը վերաբերում է այն հղի կանանց, որոնք մարտի 30-ի դրությամբ չունեն աշխատանք, և որոնց ամուսինն ազատվել է աշխատանքից մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում, կամ չունեն ամուսին, ասաց, որ նախարարությունը ստացել է շուրջ 15.000 հղի կնոջ մասին տվյալներ, որոնք պետք է համադրել ՊԵԿ-ի, բնակչության պետական ռեգիստրի և մյուս բազաների հետ և հասկանալ, թե ովքեր են շահառու:
Պարգևավճարներ ստանալու մասին այսօր հարց ուղղվեց Կառավարությունում հրավիրված ասուլիսին ներկա ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին:
Այն անհատ ձեռներեցները, որոնք իրենց բիզնես գործունեությունը սկսել են 2020 թվականի հունվարին և կորոնավիրուսով պայմանավորված որևէ եկամուտ չունեն, հակաճգնաժամային աջակցության առանձին ծրագրից օգտվել չեն կարողանա: Նրանց համար առանձին ծրագիր կառավարությունը չի նախատեսել: