«2019թ. ամենաշատը տնտեսական աճին նպաստել է մշակող արդյունաբերությունը». Բաբկեն Թունյան
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը վստահեցնում է, որ 2019 թվականի տնտեսական ցուցանիշները վկայում են, որ տարին տնտեսական առումով լավն է եղել: Ասածը հավաստող հիմնական ցուցանիշ Թունյանը նշեց 2019 թվականին արձանագրված 7.6% տնտեսական աճը:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը համաձայն չի այն կարծիքի հետ, որ տնտեսական աճի այս ցուցանիշն ապահովելու համար առաջին տեղը զբաղեցնում են խաղային ոլորտն ու ավտոմեքենաների ներկրումը:
«Պաշտոնական տվյալների հիման վրա մենք հստակ տեսնում ենք, որ 2019թ.-ին ամենաշատը տնտեսական աճին նպաստել է մշակող արդյունաբերությունը: Երկրորդ տեղում ֆինանսական և ապահովագրական ծառայությունների ոլորտն է, իսկ խաղային ոլորտը, որի մեջ մտնում է նաև մշակույթը, զվարճությունները, հանգիստը, իրենք տնտեսական աճին նպաստել են մոտ կոս տոկոս կետային չափով»,- ասաց Բաբկեն Թունյանը:
Պատգամավորի խոսքով՝ նախորդ տարի իրականացվել են որոշակի գործողություններ, որոնց ազդեցությունը կզգացվի միայն այս տարեսկզբին: Դրանց թվում են Հարկային օրենսգրքի փոփոխությունները, նվազագույն աշխատավարձի բարձրացումը, միկրոբիզնեսի շեմի սահմանումը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում