«Բայց, կարծեմ, Արշակ Կարապետյանը հիմա ավելի բարձր պաշտոնի է». Սերժ Սարգսյան

«Համենայն դեպս, հանցագործության որևէ դեպք ինձ հայտնի չէ: Եթե հայտնի լիներ հանցագործության որևէ դեպք, իհարկե, կլիներ նաև դատաքննություն և այլն: Իսկ ո՞վ է ասել, որ թերացման համար պարտադիր պետք է մարդիկ դատապարտվեն: Էդպիսի հասկացողություն չկա: Թերացում նշանակում է՝  թերացում, թերացումը անդրադառնում է մարդու, ուրեմն, պաշտոնեական առաջխաղացմանը, իր ծառայության շարունակմանը և այլն»,- ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե եթե հետախուզությունը թերացել է, դա նշանակում է՝  ավելի խորը հետևանքներ, քան Արշակ Կարապետյանի պաշտոնանկությունը, և արդյո՞ք հետախուզության թերացման հետ կապված եղել են քրեական գործեր, կանգնե՞լ են մարդիկ պատասխանատվության առաջ, թե՞ ոչ:

«Ինչ վերաբերում է, թե ինչու Արշակ Կարապետյանը տևական ժամանակ հետո նշանակվեց Մոսկվայում որպես ռազմական կցորդ, ուղղակի ուզում եմ տեղյակ լինեք, որ ռազմական կցորդն իր կարգավիճակով բազմակի անգամ զիջում է հետախուզության վարչության պետի պաշտոնին: Իսկ ո՞վ է ասել՝ եթե մարդ ընդհանրապես պաշտոնից ազատվում է, նա ընդհանրապես պետք է գնա իրենց տուն: Մենք չունենք այդ շռայլությունը՝ բոլոր պաշտոններից ազատվածներին ուղարկել տուն: Եվ ես միշտ ցանկալի եմ համարում, եթե մարդուն պաշտոնից ազատում են, ապա ավելի ցածր պաշտոններում նրա գործունեությունը միշտ էլ պետք է ողջունելի լինի, իհարկե, եթե թերացումները այն աստիճանի չեն, որ կարող է նրանց պիտանելիության վրա ընդհանրապես խաչ քաշել: Բայց, կարծեմ, Արշակ Կարապետյանը հիմա ավելի բարձր պաշտոնի է: Հիմա մի կողմից՝ դուք ասում եք՝ թերացումներ, և չեմ կարծում՝ որևէ մեկը դրանում կասկածում է, մյուս կողմից էլ՝ պաշտոնի բարձրացում: Ինքներդ դատեք»,- ամփոփեց հարցի պատասխանը Սերժ Սարգսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս