«Այո՛, ես զրուցել եմ Կարեն Կարապետյանի հետ. նա խոստովանել է». Սերժ Սարգսյան

2017 թվականին ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ անորակ վառելիքի պատճառով 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չէր աշխատել:

«Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»,- ԱԺ ամբիոնից ասել էր Կարեն Կարապետյանը:

Պատասխանելով  հարցին, թե արդյո՞ք այդ հայտարարությունից հետո  ՀՀ 3-րդ նախագահը զրուցել է վարչապետ Կարապետյանի հետ՝ Սերժ Սարգսյանն ասաց.

«Այո, իհարկե, ես զրուցել եմ Կարեն Կարապետյանի հետ, և նա խոստովանել է, որ դա վրիպում էր: Վրիպում էր, որովհետև երբ  նա եղել է Արցախում, որոշ մարդիկ ասել են, որ «միգուցե այսպիսի խնդիր ա եղել», ու հետո ստուգմամբ պարզել է, որ այդպիսի խնդիր չի եղել: Ուղղակի զուտ թյուրիմացություն էր»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս