«Ես երբևէ որևէ մեկի հետ որևէ պայմանավորվածություն, որ կարող էր վնասել մեր ժողովրդին կամ վտանգ լինել մեր հայրենիքի համար, չէի կարող ունենալ». Սերժ Սարգսյան
«Այդ լուրերը կեղծ լուրեր են: Ես երբևէ որևէ մեկի հետ որևէ պայմանավորվածություն, որ կարող էր վնասել մեր ժողովրդին կամ վտանգ լինել մեր հայրենիքի համար, չէի կարող ունենալ: Ուղղակի ամոթ է, իրոք ամոթ է այդպիսի լուրեր տարածողներին, ովքեր, ելնելով քաղաքական նպատակներից կամ հակակրանք ունենալով իմ անձի հանդեպ, շահարկում են այդպիսի թեմաներ: Բայց կարծում եմ, որ դա մարդկանց նեղ շրջանակի կարծիք է: Այդպիսի լուրերը լայն տարածում չունեն: Չի եղել այդպիսի բան և չի կարող լինել»,- Ապրիլյան պատերազմին նվիրված ասուլիսի ընթացքում, պատասխանելով Freenews.am-ի այն հարցին, թե լուրեր էին շրջանառվում, որ Ապրիլյան պատերազմից առաջ ինքը Մոսկվայում պայմանավորվածություններ է ձեռք բերել տարածքներ հանձնելու մասին, և եթե այդպես է, ինչի՞ դիմաց էր պատրաստվում հողեր հանձնել, ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: