«Կան մարդիկ, որ ուղղակի պետք է դուրս քշել էնտեղից, ոչ թե վարձատրել». քաղաքացին՝ պաշտոնյաների պարգևավճարների մասին

 Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գեղարքունիքի մարզի կատարած իր այցն ամփոփելով, անդրադարձել էր նաև նախարարների ու մարզպետների պարգևավճարներին՝ հայտարարելով, թե ժողովրդի պատիվն է, որ նախարարներն ու մարզպետները պարգևավճար ստանան:

«Ես էսօր, երբ որ էս ծրագրերը նայում էի և տեսնում էի կատարված աշխատանքները, ինքս ինձ հարց էի տալիս և ասում էի՝ էսքանից հետո որևէ մեկը պիտի՞ հարց տա, ասի՝ «Ինչի՞ են մեր նախարարները և մարզպետները պարգևավճար ստանում»: Էսօր էդ հարցի պատասխանը ևս մեկ անգամ ինձ համար գործնական հնչեց: Ճիշտ են անում, որ ստանում են: Դա իմ որոշումն ա եղել և դա ճիշտ որոշում ա, և մեր նախարարները, կառավարության անդամները պետք ա, այո, ստանան արժանապատիվ վարձատրություն: Եվ դա նաև ժողովրդի պատիվն է, որովհետև ժողովրդի պատիվն է նաև, գործատուի պատիվն է, թե ինքը իր ծառային, իր աշխատողին ոնց է պահում և ոնց է վերաբերվում: Եվ Հայաստանի ժողովուրդը պետք ա ուրախանա, որ Հայաստանում գործում են նախարարներ, ովքեր 100 հազար, 200 հազար, 300 հազար, էդ պարգևավճարի կարիքը ունեն: Առաջին անգամ ա Հայաստանի պատմության մեջ, որ մեր երկրում գործում են մարզպետներ և նախարարներ, որոնք ունեն էդ պարգևավճարի կարիքը և որոնք թալանով չեն զբաղված: Եվ նրանք, ովքեր թալանով հանկարծ մտքներով կանցնի, նրանք գիտեն, որ կպատժվեն ամենախիստ ձևի: Եվ սա, էսօրվա այցը էդ հարցի պատասխանը ևս մեկ անգամ տվեց»,- երեկ ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

168.am-ը հարցում իրականացրեց՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վարչապետի հայտարարության վերաբերյալ:

«Մի քիչ վիճելի հարց ա, բայց հիմնականում համամիտ եմ, որովհետև եթե չվերցնեն, ուրեմն պետք է կաշառք վերցնեն, իսկ կաշառքը արդեն, ինչպես ասում ա, վերահսկելի չի: Գոնե դա վերահսկելի ա»,- ասաց 168.am-ի հարցման մասնակից քաղաքացիներից մեկը:

«Դե, ավելի լավ ա, թող պետականորեն ստանան, քանց թե տակիցը վերցնեն, մի ամսում, երկու ամսում աշխատելով՝ դաչաներ սարքեն, ավտոներ թանկանոց: Ավելի լավ ա՝ քչով, բայց պետականորեն ստանան:

Էն, որ առաջներում գռփում էին, մեզանից տանում էին, դա ահավոր էր: Հիմա գոնե կարողանում ենք մեր չուզածը արտահայտել ինչ-որ ձևով: Էն ժամանակ ո՞վ էր կարողանում խոսել, ոչ մեկը: Սուս ու փուս յոլա էինք գնում, դե հիմա էլ յոլա գնանք, մինչև տեսնենք՝ ինչ ա լինելու»,- ասաց մեկ այլ քաղաքացի:

Մեր հարցին պատասխանած մեկ այլ քաղաքացի էլ նշեց, թե պարգևավճար պետք է ստանան այն պաշտոնյաները, որոնք իրոք աշխատում են:

«Դե հիմա ես Ձեզ կասեմ, որ ժողովուրդը ընտրել է, ուրեմն վստահել է: Ես հիմա Ձեզ կասեմ՝ ինչի: Եթե բոլոր անդամները, կան դեբիլներ նույնիսկ, որ նայում ես (չեմ ուզում հիմա երկարացնեմ), Փաշինյանի խոսքը նույն բանը՝ էկոնոմիկայի վերաբերյալ, շատ շուտվանից եմ լսել, նույնը վեր է կենում здаровий такой дубин-ը, ու նույն բանը, խոսք խոսքի, էդ սովորություն է հին, իրա խոսքերը կրկնում է: Այ, եթե էդպիսի դեբիլներ չլնեն, իրոք աշխատող լինեն, իրոք նրանք շատ, հիմա շատ գործ ունեն անելու: Եվ շատ երկար պրոբլեմ է դա, և մեր ժողովրդի հետ մի քիչ դժվար է: Բայց ամեն մեկը երևի իր օգուտն է ման գալիս, երևի, չգիտեմ: Կան մարդիկ, որ ուղղակի պետք է դուրս քշել էնտեղից, ոչ թե վարձատրել:

Ես տեսնում եմ՝ մարդկանց տրամադրությունն էլ է կամաց-կամաց իջնում: Էդ եղանակը արդեն փոխվել է, դա շատ վատ է: Դա շատ վատ է, որ հուսահատվում են»,- ասաց քաղաքացին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս