«Ղալլաթ կանի մեկը, որ կասի Կառավարությունը կոռումպացված է». Փաշինյան

Այսօր Կառավարության նիստում Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ ծրագրի քննարկման ընթացքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվ  քննարկում էր ՀԴՄ-ներ տպել-չտպելու հարցը, հանկարծ հիշեց մոտ 2 տարի առաջ իր հանդիպումները բիզնեսմենների հետ:

«Էս ընթացքում քննարկումները երբ որ մենք ունեցանք, մենք շատ հաճախ, ես ինքս ականատես եմ լինում հետևյալ փաստին, ընդ որում, բովանդակության մեջ չեմ խորանում, այսինքն՝ քննադատական կոնտեքստ չեմ դնում հարցի մեջ, ուղղակի փաստն եմ արձանագրում: Ես հիշում եմ՝ մի տարի, տարի ու կես… էսօրվա քննարկումները, երբ որ տարբեր ոլորտներ, հասկանալի պատճառով, գալիս են և բյուջեից ակնկալում են էս, էս, էս կարգի աջակցություն, ես հիշում եմ մեկ ու կես տարի, երկու տարի առաջվա քննարկումը, երբ որ մենք փորձում էինք ասել, որ բյուջեն, էդ նույն մարդկանց ներկայությամբ, բյուջեն մեր բոլորիս գրպանն ա, պետք չի ամեն ինչ անել, որպեսզի բյուջե մի կոպեկ պակաս վճարել: Եվ ես էս հանդիպումների ընթացքում հիշեցնում էի մեր գործընկերներին, ասում էի՝ «հիշո՞ւմ եք 2 տարի, հիմա եկել, ասում եք՝ «բյուջեից էս տվեք, էս տվեք, էս տվեք», բայց որ խոսքը գնում ա՝ բյուջեին ինչքան վճարումներ, ինչքանով եք  պարտաճանաչ վճարում, էն ժամանակ դրա մասին խոսք չի գնում:

Եվ դրա համար էլ գործարար շրջանակները իմ հանդիպումներից դուրս են գալիս, ասում են՝ «դե, բան չէր, մի քիչ դժգոհ ենք»: Է՜, լավ ա, որ դժգոհ եք, որովհետև պետք ա մեր վարքագծի մասին մտածենք, չէ՞: Որովհետև ի՞նչ ա նշանակում՝ ՀԴՄ չխփել: Էն ժամանակ ասում էին՝ «կառավարությունը կոռումպացված ա, էս ա, բոլորը տանում են, մենք էլ ենք տանում»: Հիմա էլ ղալաթ կանի մեկը, որ կասի՝ Կառավարությունը կոռումպացված ա: Հիմա էլ ես եմ ասում, որ այդ կոռուպցիոն երևույթը էդտեղ մնացել ա: Եվ ես էլի եմ ասում՝ ՀԴՄ չխփելը զինվորի հացը գողանալ ա, շատ կոնկրետ: Եվ էստեղ չքմեղանալու կարիք ընդհանրապես չկա»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ բյուջեն հավաքվում է բոլորի գործադրած ջանքերի, աշխատանքի արդյունքում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս