Ամենասկանդալային քաղաքական գործիչն ու լավագույն լրագրողը. «Մեդիա պաշտպան»-ը ամփոփել է մեդիատարին

Արդեն երկրորդ անգամ կայացավ «Մեդիա պաշտպան» նախաձեռնության «Մեդիա Վահան 2020» տարվա ամփոփիչ մրցանակաբաշխությունը:

«Մեդիա պաշտպան»-ը տարվա «Ամենասկանդալային քաղաքական գործիչ» անվանակարգում մրցանակ շնորհեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին:

«Մեդիայում և սոցցանցերում Ձեր գործունեությունը ստանում էր ավելի շատ արձագանք, քան Ձեր մրցակիցների գործունեությունը»,- մրցանակը Գևորգ Պետրոսյանին հանձնելիս ասաց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Սերգեյ Չամանյանը:

«Ամենադրական հանրային գործիչ» անվանակարգում հաղթեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Պարետ Տիգրան Ավինյանն էլ հաղթեց «Ամենաքննարկվող քաղաքական գործիչ» անվանակարգում:

«Կայուն զարգացող լրատվական» անվանակարգում հաղթեց AntiFake.am-ը,  «Արմնյուզ»-ը ճանաչվեց տարվա «Լավագույն լրատվական», իսկ Հետք-ը՝ «Լավագույն հետաքննող լրատվական միջոցը»:

Ըստ «Մեդիա պաշտպանի»՝ «Հեղինակային հաղորդում վարող լավագույն հեռուստամեկնաբանը» Դավիթ Սարգսյանն է, «Լավագույն լրագրող»-ը՝ Հռիփսիմե Ջեբեջյանը, «Լավագույն ֆոտոլրագրողը»՝ Գևորգ Ղազարյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս